Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի
N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի գումարների հաշվարկման
մեխանիզմների հստակեցմամբ (այն համայնքների համար, որոնք չեն հանդիսանում «Գազպրոմ Արմենիա»
ՓԲ ընկերության բաժանորդ), ինչպես նաև Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության
մասին ՀՀ օրենքի դրույթների տարածումը փաստացի սահմանամերձ դարձած ՀՀ Գեղարքունիքի մարզի
Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրի բնակիչների վրա:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ բնակավայրի բնակիչ Գրիշա Պողոսյանի դիմումի հիման վրա
Պետական վերահսկողության ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում Կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 18-ի N1444-Ն որոշմամբ (Որոշում) սահմանված էլեկտրաէներգիայի
գումարների հաշվարկման մեխանիզմների վերաբերյալ։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ
Որոշման Կարգի 11-րդ կետով սահմանված է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության բաժանորդ
չհանդիսացող, սակայն «ՀԷՑ» ՓԲ ընկերության բաժանորդ հանդիսացող բաժանորդների համար «ՀԷՑ»
ՓԲ ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ
ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խմ,
տարվա ընթացքում աճողական մինչև 180խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան
գումար: Մշտադիտարկմամբ պարզվել է նաև, որ Որոշմամբ փոխհատուցման ենթակա էլեկտրաէներգիայի
գումարի հաշվարկի հստակ մեխանիզմներ սահմանված չեն:
Սույնի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ համաձայն Որոշմամաբ հաստատված կարգի՝
«ՀԷՑ» ՓԲԸ-ն ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին է
տրամադրում էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների ցուցակները և պարբերաբար`
յուրաքանչյուր ամիս, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին

տեղեկացնում է այդ ցուցակներում կատարվող փոփոխությունների մասին, ինչպես նաև յուրաքանչյուր
հաշվետու ամսվա արդյունքներով մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը համապատասխան
մարզպետների աշխատակազմերին է ներկայացնում տեղեկատվություն «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից սոցիալական
աջակցություն ստացող բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից այդ հաշվետու ամսվա ընթացքում
սպառված էլեկտրաէներգիայի քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի չափի մասին։
Տեղեկացնում ենք նաև՝
1. որպեսզի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չհանդիսացող, սակայն «ՀԷՑ» ՓԲԸ-ի
բաժանորդ հանդիսացող բաժանորդներն ամբողջությամբ օգտվեն կարգի 11-րդ կետով սահմանված
աջակցությունից, պետք է տարվա ընթացքում ծախսեն առնվազն 180խմ բնական գազի արժեքի մասով՝
556.24 ԿՎտ.ժ, հետևաբար նրանց ծախսից առաջնահերթ փոխհատուցվում է 180 խմ բնական գազի
քանակության արժեքին համապատասխան ծախսած էլեկտրաէներգիայի քանակը։
2. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չհանդիսացող, սակայն «ՀԷՑ» ՓԲԸ-ի
բաժանորդ հանդիսացող բաժանորդների համար հաշվարկային տարում էլեկտրաէներգիայի ծախս ունեցող
ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական
գազի քանակության արժեքին համապատասխան գումար՝ N3 ձևով սահմանված կտրոնների հիման վրա:
3. բաժանորդի կողմից սպառված էլեկտրաէներգիայի գումարից առաջնահերթ նվազեցվում է
180խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումարը, հետո սպառված
էլեկտրաէներգիայի 50% չափով գումարը։
4. գումարները ենթակա են փոխհատուցման. N3 ձևի կտրոնը ամենամսյա ներկայացնելու և
N2 ձևի կտրոնով տարեկան մեկ անգամ ներկայացնելու դեպքում՝ 1440 ԿՎտ.ժ ծախսի առկայության
պարագայում կամ տարվա վերջին մինչև 1440 ԿՎտ.ժ ծախսի դեպքում։
Էլեկտրաէներգիայի գումարների հաշվարկման մեխանիզմները հստակեցնելու նպատակով
նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Որոշմամբ հաստատված 11-րդ կետում։
Միաժամանակ առաջարկվում է Որոշման N1 Հավելվածով հաստատված սոցիալական
աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ներառել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի
Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրը, որը համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության
կողմից ներկայացված տեղեկատվության՝ համապատասխանում է ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունված

սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների չափորոշիչներին (հակառակորդի
հաճախակի օգտագործվող հրաձգային զենքի հասանելիություն` մինչև 2,5 կմ հեռավորություն, որը
համապատասխանում է խոշոր տրամաչափի զենքերի խոցելի հնարավորությանը)։
Նախագծով սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկը
համապատասխանեցվել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի N2 հավելվածում սահմանված
համայնքներին և բնակավայրերին։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի կարգավորման նպատակը էլեկտրաէներգիայի գումարների հաշվարկման մեխանիզմների
հստակեցումն է այն համայնքների համար, որոնք չեն հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲ
ընկերության բաժանորդ, սակայն հանդիսանում են «ՀԷՑ» ՓԲ ընկերության բաժանորդ, ինչպես նաև
Կուտական բնակավայրի ընտանիքներին Որոշմամբ տրվող արտոնություններից օգտվելն է, այդ թվում
անշարժ գույքի հարկի, բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի փոխհատուցման
աջակցությունից։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության կողմից։
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է էլեկտրաէներգիայի գումարների հաշվարկման մեխանիզմների
հստակեցում և «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի դրույթների
տարածում Կուտական բնակավայրի բնակիչների վրա։
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց
ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N1444-Ն
որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ
և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

7. Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական
ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ
նվազեցումների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N1444-Ն
որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական
բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 2.0 մլն դրամով:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն
2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N1444-Ն
որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-
2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 2-րդ «Հանրապետության տարածքային համաչափ
զարգացման, տարածքների սոցիալտնտեսական կայունության և հետագա տնտեսական ակտիվության և աճի
ապահովում» կետի 2.1 «Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալտնտեսական վիճակի
բարելավմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացում» ենթակետից։

  • Քննարկվել է

    16.02.2024 - 03.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1792

Տպել