«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
8 - Դեմ
Համառոտ բովանդակություն
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը նպատակաուղղված է՝ սպառողների կողմից «Վեոլիա
Ջուր» ՓԲԸ-ին վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների
սակագները մեղմելուն՝ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորման իրականացմամբ:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև՝ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված
ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր և ՀՀ հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված
NԼՋ 0001 լիցենզիայի համաձայն՝ յուրաքանչյուր տարի նախատեսվում է Ընկերության կողմից բաժանորդներին խմելու
ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ, սակագների
վերանայում (ճշգրտում):
Հանձնաժողովը 29.11.2023թ. կայացած նիստում N 413-Ն որոշմամբ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի
կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ
ծառայությունների մատուցման 2024 թվականի սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների
համար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:
ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի
մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների
(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման
համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների (բաժանորդների)) համար։
Արդյունքում, 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
-
Քննարկվել է
16.02.2024 - 03.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1934
Տպել