Հերիքնազ Գևորգյան
18.02.2024
Ես կարծում եմ,սա հնարավորություն կտա բոլոր այն քաղաքացիներին,ովքեր թեև չունեն բարձրագույն կրթություն,բայց ցանկանում են իրենց նպաստը բերել հայրենիքին:Սա նախ և առաջ կբերի մասնագիտական աճ և նոր հնարավորություններ
Գտնվում է ՀՀ կառավարությունում
8 - Կողմ
11 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։
Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների կատարման ահնրաժեշտությամբ։
Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայության ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայությունում կրտսեր պաշտոնի նշանակման համար էկոպարեկային ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթը հաղթահարած, սակայն աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացիներին ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը, ինչը հնարավորություն կտա նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռքբերման շնորհիվ պատշաճ իրականացնել իրենց ամենօրյա մասնագիտական խնդիրները:
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջանան լրացուցիչ փոփոխություններ։
Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետում։
Քննարկվել է
16.02.2024 - 02.03.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Բնապահպանություն
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2396
Տպել18.02.2024
Ես կարծում եմ,սա հնարավորություն կտա բոլոր այն քաղաքացիներին,ովքեր թեև չունեն բարձրագույն կրթություն,բայց ցանկանում են իրենց նպաստը բերել հայրենիքին:Սա նախ և առաջ կբերի մասնագիտական աճ և նոր հնարավորություններ
16.02.2024
Հրաշալի նախագիծ է, որով հնարավորություն է ընձեռնվում աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացիներին նախ մասնակցել ուսումնական դասընթացի, ստանալ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, ապա աշխատել ծառայությունում որպես կրտսեր ծառայող։ Շնորհակալություն։