«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
10 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1.
1995 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` «ոչ պիտանի ճանաչելու կարգը» բառերից հետո լրացնել «, լիցենզավորված կազմակերպության եզրակացության և միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևերը» բառերը:
Հոդված 2.
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Օրենքի 10.1-ին հոդվածը՝ 44-րդ կետից հետո լրացնել նոր՝ 44.1-ին կետով, հետևյալ բովանդակությամբ. «մշակում և հաստատում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը (ռազմավարությունը), շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը և դրանց կիրառման կարգերը.»:
Հոդված 4.
Սույն Oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
14.02.2024 - 29.02.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1919
Տպել