Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի    _________ _____-ի               N ______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի  N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 24-րդ կետերը, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի <Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին> N592 որոշման.

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <2.Սույն որոշման կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:>,

2) Կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <3.Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում բնակչության պատսպարումն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 ,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ> շինարարական նորմերին համապատասխան առանձին կառուցված կամ ներկառուցված (կցակառուցված) քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներում (նաև մետրոպոլիտենում)՝ ապաստարաններում, պարզ թաքստոցներում, որոնք կարող են տեղակայվել արտադրական, հասարակական, բնակելի (այդ թվում` անհատական բնակելի տների) նշանակության շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային (ստորգետնյա) հարկաբաժիններում՝ ռազմական գործողությունների, դիվերսիաների, ինչպես նաև՝ բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած վտանգների դեպքում մարդկային, նյութական և տեխնիկական ռեսուրսների պատսպարման համար և շահագործվել երկակի նշանակությամբ: Խաղաղ պայմաններում նշված շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների սենքերը (բացառությամբ մետրոպոլիտենի) կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության (այդ թվում՝ որպես կրթական ու մարզակրթական և հասարակական նշանակության այլ օբյեկտներ):>,

3) Կարգի 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

         ՀՀ օրենքով ամրագրված  դրանց մատչելիության և համընդհանուր դիզայնի ապահովման հիմնական սկզբունքները: >,

4) Կարգի 4-րդ կետի գ) ենթակետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ. <գ) պաշտպանական կառույցների երկակի գործառնական նշանակությամբ, համապատասխանաբար՝ պատերազմական և խաղաղ պայմաններում շահագործման (օգտագործման) կազմակերպումը.>,

5) Կարգի 4-րդ կետի  դ) ենթակետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ.

       <դ) արագ կառուցվող պաշտպանական կառույցներն իրականացվում են նախքան զորակոչը վտանգի աճի ժամանակահատվածում, զորակոչի ժամանակ կամ պատերազմի պայմաններում, հավաքովի պատող կոնստրուկցիաներով կամ այլ նյութերով՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերի, որպես պատերազմի սպառնալիքի հակազդեցության հրատապ միջոցառում:>,

6) Կարգի 5-րդ կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.     

<ա) ապաստարաններում՝ ՀՀ համայնքների կենսագործունեությունն ապահովող  և պատերազմական դրության պայմաններում գործունեություն ծավալող պետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներին (ծառայողներին),   հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող, հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող օբյեկտներում աշխատողներին (ծառայողներին)` անկախ նրանց տեղակայման վայրից.>,

7) Կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. <6.Խաղաղ պայմաններում, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (բացառությամբ մետրոպոլիտենի)՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերի կարող են շահագործվել (օգտագործվել) որպես հասարակական նշանակության օբյեկտներ՝ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ պահանջների, քաղաքացիական պաշտպանության ոլորտի պետական լիազորված մարմնի և համայնքի ղեկավարի համաձայնեցումների ապահովման  պայմանով, նախագծային լուծումների առկայությամբ, առանց կոնստրուկտիվ փոփոխությունների: Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցների շահագործումը որպես հասարակական նշանակության օբյեկտներ կարող է կազմակերպվել տրամադրվող 80-100%  տարածքում, ըստ անհրաժեշտության վերջինիս վերաձևափոխումը և ազատումն առավելագույնը 6 ժամվա ընթացքում ապահովելու պայմանով:>,

8) Կարգի 7-րդ կետի <կառուցման ժամկետներով> բառերը փոխարինել <կառուցման տևողությամբ> բառերով,

9) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. , <Քաղաքացիական պաշտպանության մասին> օրենքների պահանջներով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերով:>,

10) Կարգի 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

11) Կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <11.Բնակչության կազմակերպված և ժամանակին պատսպարման համար պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունների ղեկավարներն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ իրականացնում են բնակչության, այդ թվում՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում, համատիրություններում  աշխատողների (ծառայողների) պաշտպանական կառույցներին ամրագրման միջոցառումներ: Պաշտպանական կառույցների մուտքի տեսանելի հատվածում փակցվում է ցուցատախտակ, իսկ դեպի պաշտպանական կառույցներ տանող շարժական երթուղիների վրա` ցուցանշաններ:>,

12) Կարգի 12-րդ կետի գ) պարբերության <իմանալ> բառը փոխարինել <ապահովել> բառով, դ) պարբերության <սնումը, բժշկական ապահովումը> բառերը փոխարինել  <սննդով և բուժօգնությամբ ապահովումը> բառերով,

13) Կարգի 13-րդ կետի բ) ենթակետի <բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ> բառերը փոխարինել  <բնակչությունը կապի տեխնիկական միջոցներով (բջջային հեռախոսակապ, համակարգչային տեխնիկա, հեռուստատեսություն, ռադիոընդունիչ) իրազեկվում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից տրվող հաղոդագրությունների վերաբերյալ> բառերով,

14) Կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. :

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  

  • Քննարկվել է

    13.02.2024 - 28.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1666

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

16.02.2024

Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք նախագծով առաջարկվում է մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի /այդ թվում՝ անհատական բնակելի տների/ նկուղային տարածքները առանց սեփականատերերի թույլտվության և համաձայնության՝ դարձնել այլ անձանց համար օգտագործելի

Տեսնել ավելին