Լրամշակման փուլում է
ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԸ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ, ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ, ՈՐՍՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, ՈՐՍԻ ԱՐԳԱՍԻՔԸ, ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԻՐԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» «__________________» 2024 թվականի N ___ - Ն
ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԸ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ, ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ, ՈՐՍՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, ՈՐՍԻ ԱՐԳԱՍԻՔԸ, ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԻՐԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Էկոպարեկային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը տնօրինելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի ______________ ___-ի N __-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԸ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ, ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ, ՈՐՍՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, ՈՐՍԻ ԱՐԳԱՍԻՔԸ, ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԻՐԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ
1․ Սույն կարգով սահմանվում է էկոպարեկային ծառայության այսուհետ՝ Ծառայություն ծառայողի կողմից վերցված՝ ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը տնօրինելու հետ կապված հարաբերությունները։
2․ Ծառայողի կողմից վերցված՝ ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային անտառանյութը, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը ընդհուպ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը պահվում են Ծառայության (պաշտոնատար անձանց) կողմից որոշվող տեղերում այսուհետ՝ նախատեսված վայր, իսկ գործը քննելուց հետո, կախված գործի քննության արդյունքներից, դրանք տնօրինվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն կարգի 3-րդ ոչնչացման մասով և 8-րդ կետերով սահմանված դեպքերի։
3․ Ոչ բնափայտային անտառանյութը ոչնչացվում է, բացառությամբ ընկույզների, դեղաբույսերի, տեխնիկական հումքի։
4․ Ոչնչացման ենթակա թփերը, խոտաբույսերը, սնկերը, պտուղները, հատապտուղները ոչնչացվում են Ծառայության պետի կողմից ստեղծված` առնվազն 3 հոգուց բաղկացած հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից, որի կազմում ընդգրկվում են Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանման (ների) աշխատող(ներ)ը, տվյալ տարածքային (մարզային) ստորաբաժանման ծառայող(ներ)ը և տվյալ մարզի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության ներկայացուցիչ(ներ)ը: Ոչնչացման փաստն արձանագրվում է, իսկ ոչնչացման պահը` տեսագրվում:
5․ Թփերի, խոտաբույսերի, սնկերի, պտուղների, հատապտուղների ոչնչացման մասին արձանագրությունում նշվում են դրանց անվանումները, քաշը, քանակը։
6․ Կախված գործի քննության արդյունքներից, հանձնաժողովը վերցված դեղաբույսերը և տեխնիկական հումքը հանձնում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններին, իսկ ընկույզները՝ տվյալ նախատեսված վայրին մոտ սոցիալական ծառայություններ տրամադրող համապատասխան տարածքային մարմնին՝ կազմելով համապատասխան արձանագրություններ։
7․ Ընկույզները սոցիալական ծառայություններ տրամադրող համապատասխան տարածքային մարմնին են հանձնվում բուսասանիտարական փորձաքննություն անցնելուց հետո։
8․ Վերցված կենդանի վայրի կենդանիները հանձնաժողովի կողմից ազատ են արձակվում բնական միջավայր հնարավորինս շուտ։
9․ Կենդանիների` բնական միջավայր ազատ արձակման փաստն արձանագրվում է, իսկ ազատ արձակման պահը տեսագրվում:
10․ Վերցված անկենդան վայրի կենդանիները հանձնաժողովի կողմից անհատույց հանձնվում են տվյալ մարզի կամ համայնքի (կամ հարակից մարզի կամ համայնքի) թանգարաններին՝ հանձնաժողովի և ընդունող կազմակերպության ղեկավարի կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացությունից հետո:
11․ Սույն կարգում նշված արձանագրությունների օրինակները և տեսակրիչները պահվում են իրավախախտման վերաբերյալ գործի նյութերի հետ։
12․ Ծառայողի կողմից վերցված փաստաթղթերը պահվում են իրավախախտման վերաբերյալ գործի նյութերի հետ՝ դրանց պահելու համար նախատեսված վայրերում։
13․ Իրավախախտման մեջ հանցագործության հատկանիշներ լինելու դեպքում, վերցված փայտանյութի, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութի, որսված կենդանիների, որսի արգասիքի, բնական այլ ռեսուրսների, իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերի ու փաստաթղթերի տնօրինման հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
14․ Մինչև քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով փայտանյութի, ոչ բնափայտային անտառանյութի, երկրորդական անտառանյութի, որսված կենդանիների, որսի արգասիքի, բնական այլ ռեսուրսների, իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերի ու փաստաթղթերի տնօրինման հարցն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելը Ծառայության համապատասխան մարզային ստորաբաժանումը պարտավոր է իրականացնել դրանց պահպանումը։
15․ Սույն կարգում նշված արձանագրությունները գրանցվում են գործերի վարույթի գրանցամատյանում, իսկ տեսագրությունները` պահվում Ծառայությունում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
-
Քննարկվել է
13.02.2024 - 28.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1729
Տպել