ՀՀ օրենքը կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՀՀ Սահմանադրությանն համապատասխանեցնելու հանգամանքով է պայմնավորված Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին նոր օրենքի նախագիծը: Ներկայում պետական մարմինները քաղաքացիական իրավահարաբերություններին և կառավարչական իրավահարաբերություններին մանակցում են հիմնարկի միջոցով: Այս հարաբերությունները կարգավորված են 2001 թվականին ընդունված «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի համաձայն՝ Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:Ստացվում է, որ պետական մարմինը իրավահարաբերություններին մասնակցում է հիմնարկի միջոցով, այսինքն՝ «միջնորդավորված» ձևով. իրավունքներ և պարտականություններ ստանձնում է հիմնարկը, այլ ոչ թե պետական մարմինը, ինչը հակասում է Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա 2-րդ հոդվածի պահանջին, համաձայն որի՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Բացի այդ բազմաթիվ խնդիրներ են առաջանում նաև իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես ստացվել է մի իրավիճակ, երբ հիմնականում պետական կառավարման համակարգում հաստատվել է պետական մարմնի կանոնադրությունը և Հիմնարկի կառուցվածքը, սակայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հիմնարկը ունի և կանոնադրություն և կառուցվածք: Խնդիրներ են առաջանում նաև հիմնարկի ղեկավարման և կառավարման հարցերի հետ կապված: Մասնավորապես՝ պետական մարմնի ղեկավարը և տեղակալները, մյուս հայեցողական պաշտոն զբաղեցնող անձիք ընդգրկված չեն հիմնարկի կառուցվածքում:
Հստակ և միանշանակ չեն նաև աշխատակազմի ղեկավարի գործառույթները և նրա դերն աշխատանքների կազմակերպման հարցերում, մարմնի ղեկավարի և տեղակալների, ինչպես նաև հայեցողական մյուս պաշտոններ զբաղեցնող անձնաց հետ հարաբերություններում: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների գնահատման մասով նույնպես առաջանում են բազնաթիվ խնդիրներ, քանի որ ստորաբաժանումներն ենթակա են աշխատակազմի ղեկավարին, սակայն գրեթե հիմնականում աշխատում են մարմնի ղեկավարի և տեղակալների հետ և արդյունքում նրանց պետք է գնահատի աշխատակազմի ղեկավարը, ինչն էլ բերում է արհեստական լուծումների և ազդում վերջնարդյունքի վրա: Բացի այդ պետական մարմինների, մասնավորապես ՀԳՄ-ների աշխատանքների կազմակերպման մասով կանոնակարգումներ են նախատեսվել նաև Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով, որի ընդունումը պայմանավորված է Սահմանադրության 85-րդ հոդվածով: Այս հրամանագրով կանոնակարգված է նաև պետական մարմինների ստեղծման հարցերը: Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ հակասություն է առաջանում այս երկու իրավական ակտերի որոշ դրույթների միջև:
Հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությունը, ինչպես նաև Սահմանադրությանը համապատասխան պետական մարմինների աշխատանքների կազմակերպման սահմանադրական պահանջը (այս հիմնախնդիրն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում) առաջարկվում է կանոնակարգել պետական մարմինների կողմից կառավարչական հարաբերությունների մասնակցության առանձնահատկությունները առանձին օրենքով:Արդյունքում կանոնակարգվում և հստակեցվում են վերը նշված խնդիրները, մասնավորապես՝ պետական մարմիններն անմիջականորեն են ստանձնում իրավունքներ և կրում պարտականություններ, կանոնակարգվում է պետական մարմինների ստեղծման հարցերը, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության հարցերը, (ինչը համապատասխանում է Քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածին «Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում»:
-
Քննարկվել է
25.01.2018 - 15.02.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Պետական գույքի կառավարում, Կոռուպցիայի դեմ պայքար, Սահմանադրական և վարչական օրենսդրություն
Դիտումներ` 9767
Տպել