Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ի 2024 թվականի N - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

   1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

   2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 12-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

   3) Որոշման 1-ին կետում «քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը» բառերը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը» բառերով.

   4) Որոշման հավելվածում՝

   ա. կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)».

   բ. 1-ին կետում «քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման» բառերը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման)» բառերով.

   գ. 2-րդ կետում «Պետական» բառից հետո լրացնել «տարածական տվյալների» բառերը, նույն կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «(քարտեզագրագեոդեզիական)» բառով, «տրամադրվում» բառից հետո լրացնել «(հրապարակվում)» բառը.

   դ. 3-րդ կետում «պետական» բառից հետո լրացնել «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «(քարտեզագրագեոդեզիական)» բառով, նույն կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն» բառերը փոխարինել «պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգի պահանջների համաձայն» բառերով.

    ե. 4-րդ կետում «(բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) քարտեզագրագեոդեզիական» բառերը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով, «տրամադրվում» բառից հետո լրացնել «(հրապարակվում)» բառը.

   զ. 5-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով.

    է. 2-րդ բաժնի վերնագրում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով.

   ը. 6-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով.

   թ. 7-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով.

   ժ. 8-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով, իսկ «(բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ)» բառերը հանել.

   ժա. 9-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) տվյալների» բառերը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով, «հրապարակում» բառը փոխարինել «հրապարակվում» բառով.

   ժբ. 3-րդ բաժնի վերնագրում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով, «տրամադրումը» բառից հետո լրացնել «(հրապարակումը)» բառը.

   ժգ. 11-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով.

   ժդ. 12-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով.

   ժե. 13-րդ կետում «Քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «Տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով, նույն կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «(քարտեզագրագեոդեզիական)» բառով.

   ժզ. 14-րդ կետում «տրամադրվում» բառից հետո լրացնել «(հրապարակվում)» բառը, «տրամադրման» բառից հետո լրացնել «(հրապարակման)» բառը, «ներկայացված է» բառերը հանել.

   ժէ. 15-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով:

   5) Որոշման հավելվածի Ձև N 2 -ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Ձև N 2

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

քաղ. Երևան ___ _____                                                                                         _____ 20   թվական

 

c Իրավաբանական անձ

անվանումը _____________________________________________________

գրանցման համարը __________________________

գտնվելու վայրը _____________________________,

որի անունից  c  կանոնադրության և   c լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`

անունը __________________________

ազգանունը ______________________________

հայրանունը ______________________________

հաշվառման հասցեն ______________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները _______________________________________

(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

էլեկտրոնային փստի հասցե      ________________________

Սարքավորման ստատիկ IP  ________________________

c   1 ամիս ժամկետով                                                                             c 12 ամիս  ժամկետով

 

______________________                                                                       ______________________        

(ստորագրություն)                                                                                                (ստորագրություն)             

 

c Վարչական սահմաններ

c Անշարժ գույք

c Գնահատում

c Իրավունք

c Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն

c Հասցե

c Ռելիեֆ

c Մակերևութային ջրեր

c Տրանսպորտային ցանց

c Պլանաբարձունքային հիմք

c Աշխարհագրական անվանում

c Օրթոֆոտոհատակագծեր

 

c ֆիզիկական անձ

անունը __________________________

ազգանունը ______________________________

հայրանունը ______________________________

հաշվառման հասցեն ______________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները ________________________________________

      (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

էլեկտրոնային փստի հասցե      ________________________

Սարքավորման ստատիկ IP  ________________________

c   1 ամիս ժամկետով                                                                             c 12 ամիս  ժամկետով

 

______________________                                                                         ______________________

(ստորագրություն)                                                                                                           (ստորագրություն)             

 

c Վարչական սահմաններ

c Անշարժ գույք

c Գնահատում

c Իրավունք

c Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն

c Հասցե

c Ռելիեֆ

c Մակերևութային ջրեր

c Տրանսպորտային ցանց

c Պլանաբարձունքային հիմք

c Աշխարհագրական անվանում

c Օրթոֆոտոհատակագծեր

 

(այսուհետ` պատվիրատու) մի կողմից և Կադաստրի կոմիտեն (այսուհետ` կոմիտե), ի դեմս ________________________________________________________________-ի, որը գործում է ________________________________________________________ հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։

 

  1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի՝ կոմիտեն պարտավորվում է պատվիրատուի կողմից ծառայության համար նախատեսված վճարումը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքված պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին տրամադրել հայցվող բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի առցանց հասանելիության Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS) հղումը  1 կամ 12 ամիս ժամկետով՝ համապատասխան թարմացումներով։

1.2.Ծառայությունները մատուցված են համարվում կոմիտեի կողմից տեղեկատվությունը պատվիրատուին տրամադրվելու պահից: Տրամադրված տեղեկատվության հնարավոր տեխնիկական թերությունների մասին պատվիրատուն պարտավոր է հայտնել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրված տեղեկատվության տեխնիկական թերությունների մասին պատվիրատուի կողմից նշված ժամկետում չհայտնվելու դեպքում տեղեկատվությունը համարվում է տեխնիկապես անթերի տրամադրված:

 

  1. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

2.1. Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում։

2.2. Կոմիտեն պարտավորվում է՝

2.2.1. Պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը կոմիտեին փոխանցվելուց և տեղեկատվության դիմում ներկայացվելուց հետո պատվիրատուին տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով՝ սույն պայմանագրի 1.1-ին կետով սահմանված եղանակով։

2.2.2. Սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուի դիմելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել տրամադրված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները։

2.2.3. Սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված դեպքում պատվիրատուին վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը՝ վճարված գումարի վերադարձման մասին պատվիրատուի դիմումը կոմիտե ներկայացնելու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

2.3. Պատվիրատուն իրավունք ունի՝ 2.3.1. տեղեկատվությունն ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջելու անհատույց վերացնել ստացված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները։

2.3.2. Կոմիտեի կողմից սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունների խախտման դեպքում պահանջելու վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարվա ծգումարը:

2.4. պատվիրատուն պարտավորվում է՝

2.4.1. վճարել տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը։

2.4.2. Ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց:

 

3․Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

3.1. Բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի (Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS)) առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է «Տարածական տվյալների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

3.2. Տեղեկատվության վճարի չափը չի կարող պայմանավորվել տրամադրվող նյութերի ծավալից։

  1. Պայմանագրի գործողության ժամկետը

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 1 ամսի կամ 12 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագիրն ամբողջությամբ վաղաժամկետ դադարեցնել ցանկացող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

4.3. Պայմանագիրն ամբողջությամբ կարող է վաղաժամկետ լուծվել՝

1) կողմերի համաձայնությամբ.

2) կոմիտեի կողմից՝ միակողմանի, եթե պատվիրատուի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.4.2-րդ կետում նշված պարտավորությունը.

3) պատվիրատուի կողմից՝ միակողմանի, եթե կոմիտեի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունները:

 

5 Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6 Վեճերի լուծման կարգը

 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

  1. Եզրափակիչ դրույթներ

7.1. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

7.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկուօրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

Պատվիրատու                                                                           Կադաստրի

կոմիտե

 

——————————                                                        ——————————

(ստորագրություն)                                                                 (ստորագրություն)

».

  

   6) Որոշման հավելվածի Ձև N 3 –ի վերնագրում «պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի եվ տվյալների հաշվառման» բառերը փոխարինել «տարածական տվայլների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի հաշվառման» բառերով.

   7) Որոշման հավելվածի Ձև N 4 –ի վերնագրում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

 Երևան 2024 թ.

 

  • Քննարկվել է

    13.02.2024 - 29.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1729

Տպել