Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 908-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքի 20-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն սահմանվել է Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հոնիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը սահմանելու մասին» N 908-Ն որոշումը։

2022 թվականի հոկտեմբերի 17-ին ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքը։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է «Էկոպարեկային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները, վերջինիս համաձայն փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման  լիազորությունները (Անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 31 ենթակետ) վերապահվել է շրջակա միջավայրի նախարարությանը, որը նշված գործառույթն իրականացնում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ ևս սահմանվել է, որ «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը տրամադրվում է շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից։

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 908-Ն որոշման մեջ՝ համապատասխանեցնելով իրավական պահանջներին և լիազորող դրույթներին։

  • Քննարկվել է

    07.02.2024 - 22.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2210

Տպել