Հիշել նախագիծը

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայացվող նախագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են անուղղակիորեն նպաստել ծնելիության բարձրացմանը` բնակչության վերարտադրողական առողջության և հղիության ելքերի բարելավման, պերինատալ (շուրջծննդյան) կորուստների նվազեցման  և անպտղության բուժման միջոցով, հաշվի առնելով նաև նախորդ`  Կառավարության  2020 թվականի   մարտի 5-ի  N 258  - Լ որոշմամբ հաստատված`  առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների իրականացման դրական արդյունքները:

  • Քննարկվել է

    06.02.2024 - 21.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2184

Տպել

Առաջարկներ`

Davit Mkhitaryan

07.02.2024

Ցանկալի է, եթե ոչ անհրաժեշտ, քննարկման ներկայացնել ոչ թե, կա, ոչ միայն, ծրագիրը (ինչին է ուղղված, վիճակագրություն․․․), այլև այն կոնկրետ քայլերը կամ ալգորիթմը, որով պիտի շարժվի առաողջապահական համակարգը նշված նպատակներին հասնելու համար: Եթե կան այդ քայլերի ցանկը, նկարագիրը, ապա դրանք դրեք քննարկման: Հաճույքով կուսումնասիրեմ և գուցե տրամաբանական առաջարկ կարողանամ տալ: Շնորհակալություն: Հարգանքով

Տեսնել ավելին