Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

____ ______________ 2024 թվականի N ___Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 5-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի  31-րդ,  32-րդ հոդվածներով,  33-րդ հոդվածի 3-րդ  մասով  և  հաշվի  առնելով  Սևան համայնքի  ղեկավարի առաջարկությունը՝ վարչական բյուջեի  հավելուրդը /պակասորդը/` 0,0 հազար դրամ,

 

ՀԱՄԱՅՆՔԻ    ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է՝

    

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի  Սևան համայնքի  2024 թվականի բյուջեն`  համաձայն  1-6  հավելվածների։

1/Վարչական բյուջեի եկամուտները՝                         1 895 000,0 հազար դրամ

2/Վարչական բյուջեի ծախսերը՝                                1 895 000,0 հազար դրամ

3/Վարչական բյուջեի  հավելուրդը /պակասորդը/`        0,0 հազար դրամ

4/ Վարչական բյուջեի  պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե`     545 000.0 հազար դրամ

5/ Ֆոնդային  բյուջեի  եկամուտները՝                           1 720 000,0 հազար դրամ

6/ Ֆոնդային  բյուջեի  ծախսերը՝                                 1 793 637,1 հազար դրամ

7/ Ֆոնդային  բյուջեի  հավելուրդը /պակասորդը/`   73637.1 հազար դրամ

  1. 2. Հաստատել Սևան համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
  3. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
  4. 5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասորդը/` համաձայն հավելված 4-ի:   
  5. Հաստատել համայնքի բյուջեի համելուրդի  օգտագործման  ուղղությունները   կամ դեֆիցիտի  /պակասորդը/    ֆինանսավորման   աղբյուրները`  համաձայն հավելված 5-ի:
  6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ համաձայն հավելված 6-ի:
  7. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
  8. Սևան համայնքի ղեկավարին թույլատրել ՝

1) Սևան համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել համապատասխան վերաբաշխումներ`  ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի.

2) Անհրաժեշտության դեպքերում բյուջետային տարվա ընթացքում  առանց սահմանափակումների համայնքի բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

  • Քննարկվել է

    06.02.2024 - 21.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1735

Տպել