Սիրանուշ Սերոբյան
07.02.2024
Անիմաստ խոչընդոտ է միջազգային կազմակերպությունների համար, որոնց ներկայացուցիչները ազգությամբ հայ են , բայց ՀՀ քաղաքացի չեն։
Լրամշակման փուլում է
1 - Կողմ
24 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 1672-Ն որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ Հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահված է եղել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, որի հիմքով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը 2013թ․ ապրիլի 29-ին ընդունվել է «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանը։
Նախագծի նախապատրաստումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով, որի համաձայն՝ 43․1-ին հոդվածի 8-րդ մասով ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին է վերապահվել կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորություն։ Ինչի հիման վրա նախապատրաստվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը (ուժի մեջ է մտել----------), որի 2-րդ հավելվածի 5-րդ կետով ՀՀ ներքին գործերի նախարարին է վերապահվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» հրամանի ընդունումը։
Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» N 9-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու օրը։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունումը։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
6. Ակնկալվող արդյունքը.
ՀՀ ներքին գործերի նախարարի լոկալ հրամանով կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Քննարկվել է
06.02.2024 - 21.02.2024
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1704
Տպել07.02.2024
Անիմաստ խոչընդոտ է միջազգային կազմակերպությունների համար, որոնց ներկայացուցիչները ազգությամբ հայ են , բայց ՀՀ քաղաքացի չեն։
06.02.2024
Արհեստական խոչընդոտներ են ստեղծված Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած հասարակական միավորումների և կազմակերպությունների համար։ Միաժամանակ տվյալ հանձնաժողովի անդամը չի հանդիսանում հանրային կամ քաղաքացիական ծառայող, ուստի որևէ օրենսդրական հիմնավորում չկա ՀՀ քաղաքացիության պահանջի։
06.02.2024
Արհեստական խոչընդոտներ են ստեղծված Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած հասարակական միավորումների և կազմակերպությունների համար։ Այսպիսով Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած են մի շարք ՀԿ-ներ և միջազգային գործընկերներ, որոնց ներկայացուցիչները չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ, սակայն ծանոթ են ոստիկանության ողջ խնդիրներին, բարեփոխումների անհրաժեշտությանը և այլ հարցերի, այդպիսիք են օրինակ՝ ԻՍԻԹԱՓ, Իրազեկ քաղաքացիների միավորում, ՌԱԿ , ՈՔՎԿ և այլն։ Միաժամանակ տվյալ հանձնաժողովի անդամը չի հանդիսանում հանրային կամ քաղաքացիական ծառայող, ուստի որևէ օրենսդրական հիմնավորում չկա ՀՀ քաղաքացիության պահանջի։