«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1217-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
17 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ազգային ժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը, որի համաձայն պրոբացիայի ծառայությունը նախատեսվել է որպես պետական ծառայության առանձին տեսակ, և աշխատակիցները ձեռք են բերել հատուկ ծառայողի կարգավիճակ։ Նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝
«Պրոբացիայի ծառայության պաշտոնները, բացառությամբ Պրոբացիայի ծառայության պետի և նրա տեղակալների պաշտոնների, զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Սույնով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրուցումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1217-Ն որոշման մեջ:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1217-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել պրոբացիայի ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը։
Սույն կարգավորմամբ մրցույթի թե թեստավորման, թե հարցազրույցի փուլերը պարտադիր են Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝ անկախ հավակնորդի մասնագիտական որակավորումից, դրա աստիճանից, աշխատանքային փորձառությունից։
Ավելին, կարգի համաձայն՝ հարցազրույցի փուլում ստուգվում է մասնակիցների մոտ տվյալ պաշտոնում արդյունավետ աշխատելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքները։
Նախագծով սահմանվում են, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, մրցույթի հայտարարման ժամկետները, մրցույթների տեսակները /ներքին, արտաքին/, հարցաշարերի կազմման կարգը, մրցույթի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումը, մրցույթը հայտարարելու և նախապատրաստելու կարգը, մրցույթում հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ բալային միավորները, թեստավորման անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման կարգը, մրցույթի ժամանակ կազմվող բոլոր արձանագրությունները ձևանմուշները և մի շարք այլ իրավահարաբերություններ։
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը թույլ կտա նախատեսել մրցույթների կազմակերպման և անցակացման արդյունավետ կարգավորումներ, ինչը կապահովի Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնների ողջամիտ ժամկետներում համալրումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
05.02.2024 - 20.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1935
Տպել