Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին oրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 57-րդ և 58-րդ կետերով․

«57) Ստորերկրյա խոռոչներ` ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ չհանդիսացող ստորգետնյա լեռնային փորվածքներ, որոնք առաջացել են ընդերքօգտագործման արդյունքում»։

«58) Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարում` ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ չհանդիսացող ստորգետնյա լեռնային փորվածքների վերականգման կամ կառուցման նպատակով իրականացվող միջոցառում, որն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործման թափոնների կառավարման համար սահմանված նորմերին համապատասսխան։

Հոդված 2. Օրենսգրքի 60․2-րդ հոդվածի 4-րդ մասում «կարգը» բառից հետո լրացնել «և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման կարգը» բառերով։

Հոդված 3.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
  2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող իրավահարաբերությունների վրա։
  • Քննարկվել է

    02.02.2024 - 17.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2037

Տպել

Առաջարկներ`

Հայկ Մամյան

07.02.2024

Հանքավայրի շահագործման ցանկացած նախագիծ իր մեջ պարունակում է շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնավորված գնահատական, որը դիտարկվում և ստուգվում է փորձագիտական հանձնաժողովի կողմից, ինչի արդյունքում այդ հանձնաժողովի կողմից տրվում է եզրակացություն տվյալ եղանակով հանքավայրի շահագործման, կամ առհասարակ հանքավայրի շահագործման նպատակահարմարության մասին: Նախագծերում նաև դիտարկվում է հանքավայրի տարածաշրջանում առկա պատմամշակութային կամ բնական հուշարձան հանդիսացող օբյեկտների առկայությունը օրինակ՝ քարանձավներ, և դրանց վրա հանքավայրի գործունեության ազդեցությունը Տվյալ նախագծերում մանրամասն գնահատվում են հանքի ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական, տնտեսաաշխարհագրական պայմանները, որոնց հիման վրա ընտրվում է/են մշակման համակարգ/եր: Տվյալ աշխատանքներում ներկայացվում են նաև պոչերի պահեստավորման եղանակները և տեղամասերը: Այսպես նշված «ստորգետնյա խոռոչները», որոնք հանքավայրերի ստորգետնյա մշակման եղանակի պայմաններում ավելի հայտնի են անցահատված և արդյունահանված տարածություններ, հանքախորշեր անվանմամբ, մշակման համակարգերի ընտրության ժամանակ դիտարկվում և կանխատեսվում են, ինչպես նաև որոշվում է դրանց լցափակման կամ ամրակապման անհրաժեշտությունը: Հանքավայրի գործունեության ընթացքում տվյալ անցահատված և արդյունահանված տարածությունները չափագրվում և փաստագրվում են հանքի երկրաբանա-մարկշեյդերական ծառայության կողմից և պաշարների մարման տարեկան հաշվետվություններում ներկայացվում են պետական վերահսկող մարմնին: Ամփոփելով վերոգրյալը, կգանք եզրակացության, որ տվյալ տարածություներն արդեն իսկ լրիվությամբ գտնվում են պետության վերահսկողության ներքո: Նախագծի վերաբերյալ առաջանում են հարցեր. - անհասկանալի է հետևյալ բառակապակցությունը՝ «...ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման...» - «ստորգետնյա խոռոչներ» ասվածը ինչպիսի՞ փորվածքներին է վերաբերվում՝ հանքուղիներին, թե՞ արդյունահանված տարածություններին, թե՞ երկուսին էլ: - «ստորգետնյա խոռոչներ» ասվածն ունի ինչ-որ մասշտաբ, այսինքն ի՞նչ ծավալից սկսված է այն դիտարկվում որպես այդպիսին: Նախագծի հիմնավորում բաժնում նշվում է, որ. ««Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:» հարց է ծագում նման փոփոխությունների նպատակահարմարության մասին, քանի որ այդ փոփոխությունները կավելացնեն միայն թղթաբանությունը առանց շոշափելի դրական ազդեցության:

Խորեն Հարությունյան

05.02.2024

Ի՞նչ է իրենից ներկայացնում "դատարկ խոռոչ" բառակապակցությունը։ Արդյոք ի նկատի ունեք քարանձավները, որոնք ունեն բնական ելք դեպի մակերևույթ, թե՞ ապարառաչացման փուլում ձևավոևված դատարկ տարածությունները․ օրինակ բազալտի լավային հոսքերի մեջ հանդիպվող, կամ էլ հանքայնացման ժամանակ հանքային մարմիններում դատարկ մնացած տարածությունները, կամ էլ վերջիներիս մեջ ժամանակի ընթացքում ջրով տարալուծվելու արդյունքում առաջացած դատարկությունները։ Ինչպես նաև ստորգետնյա եղանակով հանքավայրերի մշակման ժամանակ են արհեստականորեն առաջացվում "դատարկ տարածություններ"՝ հանքախորշեր։ Եթե խոսքը վերաբերվում է բնական պայմաններում առաջացած դատարկություններին, ապա ի՞նչն է անհրաժեշտ կառավարել, իսկ եթե խոսքը վերաբերվում է հանքավայրերի շահագործման ընթացքում արհեստականորեն առաջացած հանքախորշերին, ապա այն իրենից ներկայացնում է ինժիներաերկրաբանակն կոմպլեկս աշխատանքներ, որոնք գծահանվում են մարկշեյդերների կողմից և եթե անհրաժեշտություն կա լրացումներ կատարելու, ապա ճիշտ կլինի, որ նրա կառավարման վերաբերյալ փոփոխոջթյուններ և լրացումներ կատարելու համար նախագիծ ներկայացներ ՀՀ ԷԵ և ԲՊ նախարարությունը, որի հիմքով էլ Շրջակա միջավայրի նախարարությունը տա իր լրացումները կամ հավելումները, քանի որ այն խիստ նեղ մասնագիտական բնույթ կրող զգայուն հարց է, որին կարող են չտիրապետել Շրջակա միջավայրի հարգելի գործընկերները և առանց այդ էլ բարդ մշակման համակարգի առավել բարդ սարքելու ուղված քայլ հանդիսանա, կամ էլ իրենից ներկայացնի ինչ որ իրավիճակի վերաբերյալ նոր լրացում, որը երբևէ գործածելի չի կարող լինել։ Քանի որ, խոսք է գնում նաև հետադարձ լցոնումի և ռեկուլտիվացիայի վերաբերյալ, ապա կցանկանայի նշել նաև, որ դա առավել վտանգավոր ու նեղ մասնագիտական հարց է, որը առավել ևս անհրաժեշտության դեպքում պետք է կատարեն ՀՀ ԷԵ և ԲՊ նախարարության մասնագետները՝ ոլորտում աշխատող մասնագետների հետ համատեղ, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը տա իր եզրակացությունը բնապահպանական առումով։ Ներկայումս դատարկ ապարի հետադարձ լցոնման ժամանակ տնտեսվարողը ներկայացնում է նախագծի մեջ, որին տրվում է ՇՄԱԳ եզրակացություն։ Հիմա հարց է առաջանում, այդ ինչը չենք կառավարում, որ ցանկանում ենք լրացում կատարել, մի գուցե թափոների վճարը վերանայել այն դեպքերում, երբ տնտեսվարողը կատարում է հետադարձ լցոնում, քանի որ հիմնականում մշակված տարածությունները գտնվում են հանքափողից վար հորիզոններում և նրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գրե թե 0 է կամ առնազը հավասար չէ մակերևույթում տեղակայմանը։ Ինչպես նաև կխնդրեյի օգտագործել ճիշտ տերմիններ, հասկանալի դարձնելու համար առաջարկվող փոփոխության նպատակը։

Տեսնել ավելին