ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Կողմ
-
28 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով, որի համաձայն, մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը, լաբորատոր փորձարկումների արդյունքներին համաձայն չլինելու դեպքում, ապրանքը տնօրինողն իր միջոցների հաշվին պահեստային նմուշը կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների բացակայությամբ պայմանավորված՝ լաբորատոր փորձարկումների իրարամերժ արդյունքների առաջացման դեպքում անհնարին է դառնում վերջնական և հավաստի արդյունքի ապահովումը:
Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 1448-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունմամբ կկարգավորվի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների (այսուհետ՝ ռեֆերենս լաբորատորիա) նշանակման հետ կապված հարաբերությունները:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն լաբորատոր փորձարկումների գործընթացում ի հայտ եկած տարաձայնությունների հետ կապված փոխհարաբերությունները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի բարելավել լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը։
-
Քննարկվել է
02.02.2024 - 22.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2514
Տպել