Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 ՙ       ՚ ----------- 2024 թվականի N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման 2-րդ կետով սահմանված N 2 հավելվածի 10.1-ին կետի առաջին նախադասությունում «2020 և 2022 թվականների համար տրված տեղեկանքները` համապատասխանաբար մինչև 2021 և 2023 թվականների» բառերը փոխարինել «2020, 2022 և 2023 թվականների համար տրված տեղեկանքները` համապատասխանաբար մինչև 2021, 2023 և 2024 թվականների»  բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    02.02.2024 - 17.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1942

Տպել

Առաջարկներ`

Սևադա Աղաջանյան

11.02.2024

Առաջարկում եմ՝ «ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ»-ում «1.3. Կարգավորման նպատակը և բնույթ»-ը ձևակերպել՝ «Որոշման նախագծի համաձայն 2023 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ»: Նշածս փոփոխությունը՝ «...մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ» անհրաժեշտ է ներառել նաև նախագծի մեջ, քանի որ 1-2 ամիսը, ոչինչ չի փոխի հիփոթեքային վարկավորման ծրագրից դեռ չօգտվողների համար, բայց մինչև դեկտեմբերի 25-ը՝ միգուցե փոխի: Կան զինծառայողներ, որոնք դեռ կամավոր ատեստավորման քննություններին չեն մասնակցել, որը նույնպես որոշիչ կարող է լինել խնդրի լուծման համար/:

Գոռ Աբրահամյան

04.02.2024

Ադմինիստրացիային խնդրում եմ ստուգեք դեմ քվեարկողների ազգությունը` խիստ մտահոգություն ունեմ որ այս էջում քվեարկում են նաև թուրքեր

Տեսնել ավելին