Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___»  «__________________» 2024 թվականի N ___ - Ն

 

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

  ______________ ___-ի N __-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են էկոպարեկային ծառայության (այսուհետ` Ծառայություն) ծառայողի (այսուհետ` Ծառայող) հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները:
  2. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատկացվում են Ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ:
  3. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ հատկացվում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հատուկ ուսուցումն անցնելուց հետո:
  4. Ծառայողներին պահելու և կրելու իրավունքով հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ հատկացնելու իրավունքը վերապահվում է Ծառայության պետին:

 

 

  1. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Պահելու և կրելու իրավունքով հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ ստացած Ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները:

6․ Հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների վնասումը բացառելու նպատակով այն պետք է կրել անվտանգության պահանջների պահպանմամբ:

  1. Ծառայողին արգելվում է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
  2. Ծառայողի` հատուկ միջոցներով և անձնական պաշտպանության միջոցներով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են դրանց տեսակը, համարը, արտադրության տարեթիվը և հաստատվում Ծառայության կնիքով:
  3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Ծառայողը հատուկ միջոցներով և անձնական պաշտպանության միջոցներով գործուղվում է միջպետական պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
  4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված Ծառայողը դրանք ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:
  5. Ծառայողին հատկացված հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների, դրանց տեխնիկական վիճակի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`

1) Ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` Ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.

2) տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.

3) տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձի (այսուհետ՝ Հերթափոխի տեսուչ) կողմից` տարեկան մեկ անգամ։

  1. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում Ծառայողը պարտավոր է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները հանձնել Հերթափոխի տեսուչին։
  2. Ծառայողը ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում դրանք ժամանակավորապես ի պահ է հանձնում Հերթափոխի տեսուչին։
  3. Ծառայողը, ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ, պարտավոր է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները հանձնել, եթե`

1) Ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու պայմանները.

2) Ծառայողը ժամանակավորապես մեկուսացվել է ծառայողական պարտականությունների կատարումից.

3) Ծառայողն ազատվել է Ծառայությունում ծառայությունից.

4) Ծառայողին արգելվել է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները կրել` բժշկական եզրակացությամբ:

  1. Հերթափոխի տեսուչին հանձնած հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների հանձնման և ընդունման գրքում:
  2. Հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները գործադրելու և օգտագործելու, ինչպես նաև դրանք կորցնելու կամ փչացնելու դեպքերում Ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` դրանք վերանորոգելու, կորած հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները որոնելու համար:
  • Քննարկվել է

    01.02.2024 - 16.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1948

Տպել