Հիշել նախագիծը

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետի ա․ պարբերության «զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված`» բառերը փոխարինել «զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման համար» բառերով։

2) 1-ին կետի 2-րդ ենթակետի բ․ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ․ հավելավճար` սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության, Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոն զբաղեցնելու համար, պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների և պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում․»։

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 6․1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․1․ Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին, քրեակատարողական ծառայողներին և պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով։»։

2) 6․2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3․1-ին մասից հանել «, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը։

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-ին մասով․

«3․1․ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։»։

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասից հանել «, 3.2-րդ, 4-րդ» բառերը։
  • 5․1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․1․ Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարարական ծառայողներին, քրեակատարողական ծառայողներին և պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաև փրկարարական ծառայողներին և քրեակատարողական ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության, ոստիկանության ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումները չեն հաշվարկվում։»։

  • 5․2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունները «հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ)» բառերից հետո լրացնել «կամ պետական պաշտոն (պաշտոններ)» բառերով։

 

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով։

 

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի համար տրամադրվում է մեկ լրացուցիչ արձակուրդային վճար։ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարում ձեռք բերված արձակուրդի իրավունքին համապատասխան (արձակուրդի օրերին համամասնորեն): Այն դեպքում, երբ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է հաջորդ աշխատանքային տարի լրացուցիչ արձակուրդային վճարը տրվում է տվյալ օրացուցային տարվա վերջում, եթե պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին մինչև այդ չի տրամադրվել այն: Աշխատանքից ազատվելու դեպքում լրացուցիչ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարում ձեռք բերված արձակուրդի իրավունքին համապատասխան (արձակուրդի օրերին համամասնորեն):

 

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի)» բառերը։

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    01.02.2024 - 16.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2543

Տպել

Առաջարկներ`

Ռաֆայել Շաքարյան

01.02.2024

1/ ,,Առանձնակի ռիսկայնության,, և ,,հատուկ մասնագիտացման համար,, տերմինները ստույգություն չեն պարունակում: 2/ Կարում են դրույքաչափերը պետք է որոշի կառավարությունը այլ կառավարության առաջարկով Ազգային ժողովը /ՀՀ-ն պառլամենտարական պետություն է: Հակառակ դեպքում կունենանք կոռուպցիոն ռիսկեր:

Տեսնել ավելին