Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

     «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։

     Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

     Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 11-րդ հոդվածի դրույթների կատարմամբ, ըստ որի՝ էկոպարեկային ծառայության պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայությունում ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը, դրա առանձնահատկությունները, ժամկետները և այլ պայմաններ։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

      Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։

 

4 Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում  կսահմանվեն էկոպարեկային ծառայությունում ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը, դրա առանձնահատկությունները, ժամկետները և այլ պայմաններ, ինչը հնարավորություն կտա ապահովել ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների ընտրությունը՝ նրանց մասնագիտական գիտելիքներին և հմտություններին համապատասխան:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտության առկայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

     Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետում։

  • Քննարկվել է

    31.01.2024 - 15.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2890

Տպել

Առաջարկներ`

Համեստ Մեսրոբյան

11.02.2024

Առաջարկում եմ ավելացնել նախագծում մի կետ, որը կվերաբերի հատկապես կազմված թեստերի ճշգրտությանն ու անթերի լինելուն. փորձը ցույց է տալիս, որ մեր հանրապետությունում դեռևս չի ստացվում անթերի թեստեր ներկայացնել անհրաժեշտության դեպքում( հատկապես կրթության ոլորտում)։ Կարծում եմ, որ պետք է հստակեցվի թեստեր կազմող կառույցի պատասխանատվությունը։ Շնորհակալություն առաջարկի հնարավորություն ընձեռելու համար։

Տեսնել ավելին