Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
21 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի
N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագծի նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, որի համաձայն ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ ՆԳՆ), միաժամանակ, համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» 580-Ա որոշման 1-ին կետի 6․1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության կանոնադրության 36-րդ կետի համաձայն՝ նախարարությանը ենթակա պետական մարմիններ են՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Ներկայումս, ՆԳՆ ձևավորման և Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքում սահմանվում են նախարարության հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակները, ինչպես նաև կազմհաստիքային փոփոխությունների արդյունքում վերակազմավորվում են Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումները։
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով ՆԳՆ կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման № 1 և № 2 հավելվածներում՝ սահմանելով նախարարության և ենթակա պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակները։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել ՀՀ ՆԳՆ և ենթակա պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակները սահմանելու համար անհրաժեշտ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի համար։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կառաջանա տարեկան 9․305․088 (ինը միլիոն երեք հարյուր հինգ հազար ութսունութ) ՀՀ դրամի ծախս։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում իրավական հիմք կստեղծվի նախարարության և ենթակա պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակներում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ սահմանելու համար։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
31.01.2024 - 15.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1903
Տպել