Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ ավելացնել  տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման՝ մասնավորապես, տարվա ամիսներից կախված տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելվում է դրանց շահագործումը:

Նախագծի ընդունման արդյունքում անբարենպաստ եղանակայանին պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազեն անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: Իսկ նշված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակաշրջանը ընտրվել է հաշվի առնելով հանրապետությունում օդի միջին օրեկան ջերմաստիճանը և տեղումների քանակը։ Միաժամանակ, հունիս, հուլիս և օգօստոս ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերով երթևեկության արգելումը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև ապահովել ճանապարհի ծածկի վնասումը մետաղական բութակներից։

  • Քննարկվել է

    30.01.2024 - 29.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2701

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.02.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Համաձայնլինելով օրինագծին կարծում ենք, որ լուծում չի ստացել համասեզոնային անվադողեր ունենալու հարցը: Հայտնի է, որ շատ ավտոմեքենաներ համալրվել են համասեզոնային անվադողերով և դրանց շահագործումը տարվա բոլոր եղանակներին տեխնիկապես թոըյլատրելի է և անվտանգ: Հետևապես առաջարկում ենք օրինագծում լրացնել համապատասխան իրավակարգավորումներ այն մասին, որ տարվա բոլոր եղանակներին թույլատրվում է համասեզոնային ավտոդողերով երթևեկը և դրանց համար պատասխանատվության միջոցներ չեն նախատեսվում:

Artak Arakelyan

02.02.2024

Նոյեմբերի 15 ից մարտի 31-ը Հայաստանի կլիմայի համար մի քիչ երկար է։ Եթե վաղը Բրազիլիան կամ Էկվադորը դառնան ԵԱՏՄ անդամ էնտեղ էլ ե՞ն ձմեռային անվադողերով վարելու։ Ավելի տրամաբանական է օրվա միջին ջերմաստիճանով պայմանավորել պահանջը։

Ռաֆայել Շաքարյան

30.01.2024

Կարծում եմ սխալ է նշել ամիս ու օր, քանի որ ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում երբ որ օրինակ դեկտեմբեր ամսին չոր եղանակին տրանսպորտային միջոցը շահագործվի ոչ ձմեռային անվադողերով: Հնարավոր է որ սխալվում եմ , սակայն ես ավելի շատ տեսնում եմ միտում վարորդներին տուգանելու հնարավորության ստեղծելու:

Տեսնել ավելին