Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 18.01.2018թ. N 02/14.8/573-18 հանձնարարականի, որի համաձայն ՀՀ կառավարություն առաջարկություն պետք է ներկայացվի սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտեր ունենալու պահանջը 2018թ. մայիսի 1-ից կիրառելու վերաբերյալ:
2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի N 915-Ն որոշման 4.7-րդ կետով սահմանվեց, որ 2018թ. հունվարից 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը: Միաժամանակ պետական մարմիններին հանձնարարվել է նույնականացման քարտ ձեռք բերած աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: Պետական մարմիններից ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ սոցփաթեթի բոլոր շահառուները դիմել են ՀՀ ոստիկանության անձնագրային բաժանմունք՝ նույնականացման քարտ ձեռք բերելու նպատակով, սակայն նրանց շուրջ 80 տոկոսն է ստացել այն: Շահառուները սահմանված ժամկետում չեն ստացել նույնականացման քարտ այն պատճառով, որ անձնագրային բաժանմունքները ծանրաբեռնվածությունից ելնելով չեն հասցրել աշխատանքներն ավարտել: Արդյունքում, այն շահառուները, ովքեր չունեն նույնականացման քարտ, չեն կարողանա օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, այդ թվում՝ առողջապահական փաթեթից:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.7-րդ կետով սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար պարտադիր նախապայման է սահմանվել նույնականացման քարտի առկայությունը, Նախագծով առաջարկվում է այդ պայմանը կիրառել նաև սոցիալական փաթեթի միջոցների կանխիկացման դեպքերի համար, որը Որոշման իմաստով ծառայություն չի համարվում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պայմանը կիրառել 2018թ. մայիսի 1-ից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու համար նույնականացման քարտի պարտադիր պայմանը կիրառել 2018թ. մայիսի 1-ից, որով բոլոր շահառուներին հնարավորություն կտրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում ձեռք բերել նույնականացման քարտեր և նրանք դժվարություններ չեն ունենա իրենց տրամադրված երաշխիքներից օգտվելու համար:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
23.01.2018 - 08.02.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
23.01.2018 16:38
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 8409
Տպել