«Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
12 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի N -Լ
ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 15-րդ կետերով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հաստատել կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
-ի N -Լ որոշման
ԾՐԱԳԻՐ
ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
- ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1․ Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին կոնյակի և բրենդիի սպիրտի արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ կոնյակի և բրենդիի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:
2․ Աջակցության նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար։
2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
3․ Ծրագրի իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ տողի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունք ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք`
1) հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք (այսուհետ՝ Տեղեկանք) ստանալու նպատակով Պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի).
2) արտահանվող կոնյակի և բրենդիի սպիրտների խմբաքանակների նմուշառումը պատվիրել են միջազգային հավատարմագրում ունեցող կազմակերպությանը և ունեն այդ խմբաքանակների նմուշների ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության և խաղողի հումքով արտադրված լինելու վերաբերյալ միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձաքննության դրական եզրակացություն․
3) արտահանվող կոնյակի և բրենդիի սպիրտների խմբաքանակների նմուշառումը ապահովել են մաքսային ձևակերպումների ընթացքում։
4․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը Ծրագրի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցության՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ տողի գործունեության իրավունքի ձեռք բերման նպատակով վճարված «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի՝ արտահանված կոնյակի և բրենդիի սպիրտների ծավալներին համարժեք չափով։
3․ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5․ Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը Տեղեկանքը ստանալու նպատակով Ծրագրի N 1 ձևին համապատասխան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է ներկայացնում Պետական եկամուտների կոմիտե։
6․ Տնտեսավարող սուբյեկտը Տեղեկանքը ստանալուց հետո աջակցություն ստանալու նպատակով Ծրագրի N 2 ձևին համապատասխան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում (այսուհետ՝ Դիմում) է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն), որին կցում է՝
- Տեղեկանքի բնօրինակը.
- միջազգային հավատարմագրում ունեցող կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը այն մասին, որ արտահանվող կոնյակի և բրենդիի սպիրտի խմբաքանակների նմուշառումը կատարվել է մաքսային ձևակերպումների ընթացքում և մաքսային ծառայության կողմից դրվել է կապարակնիք (նշել կապարակնիքի համարը)․
- միջազգային հավատարմագրում ունեցող կազմակերպության կողմից տրամադրված հաշվետվության բնօրինակը՝ արտահանված կոնյակի և բրենդիի սպիրտի խմբաքանակների նմուշների միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության ու խաղողի հումքով արտադրված լինելու մասին փորձաքննության դրական եզրակացության վերաբերյալ․
- ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման նպատակով վճարված պետական տուրքի անդորրագրերի պատճենները։
7․ Տնտեսավարող սուբյեկտի ցանկությամբ որևէ ամսվա ընթացքում արտահանված կոնյակի և բրենդիի սպիրտի խմբաքանակներից նմուշառում իրականացնող միջազգային հավատարմագրում ունեցող կազմակերպությունը կարող է ստանալ միջին նմուշ և միջին նմուշը ներկայացնել իզոտոպային բաղադրության փորձաքննության։ Այս դեպքում փորձաքննության եզրակացությունը տարածվում է բոլոր այն խմբաքանակների վրա, որոնցից ստացվել է միջին նմուշը։
8․ Կոնյակի և բրենդիի սպիրտի խմբաքանակների նմուշառման և փորձաքննության ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին։
9․ Դիմումը ներկայացվում է Տեղեկանքը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
10․ Տնտեսավարող սուբյեկտի և Նախարարության միջև կնքվում է պետական աջակցություն տրամադրելու պայմանագիր, որի օրինակելի ձևը սահմանվում է Էկոնոմիկայի նախարարի հրամանով։
11․ Տնտեսավարող սուբյեկտն աջակցության ստացման Դիմումը ներկայացնում է որևէ ամսվա արտահանմանը հաջորդող երկու ամիսների ընթացքում՝ մինչև երկրորդ ամսվա վերջին օրը ներառյալ։
12․ Նախարարության համապատասխան ստորաբաժանումները Դիմումը մուտքագրվելու և Ծրագրի 11-րդ կետում նշված պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են Դիմումի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում են N 3 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա Նախարարության համապատասխան ստորաբաժանումը, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:
13․ Նախարարության կողմից Դիմումը մերժվում է, եթե՝
1) Դիմումը ներկայացվել է Ծրագրի 6-րդ, 9-րդ և 11-րդ կետերում նշված պահանջների և ժամկետների խախտմամբ.
2) Տեղեկանքում նշված է դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններ․
3) միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված արտահանված կոնյակի և բրենդիի սպիրտի ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության ու խաղողի հումքով արտադրված լինելու փորձաքննության դրական եզրակացությունը բացակայում է․
4) արտահանված կոնյակի և բրենդիի սպիրտի խմբաքանակների նմուշառման և կապարակնքման մասին միջազգային հավատարմագրում ունեցող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը բացակայում է։
14․ Նախարարության կողմից Դիմումի մերժման դեպքում արձանագրվում է մերժման հիմքը և դիմումատուին պատշաճ կարգով (գրությամբ) տեղեկացվում է Ծրագրի 9-րդ կետում նշված ժամկետում անհամապատասխանությունները վերացնելու և Ծրագրի 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերում նշված պայմաններով և ժամկետներում նոր Դիմում ներկայացնելու մասին։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
………………………………………………………...............…………………………......-ԻՑ
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել տեղեկանք սույն դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ ...............................................………….........................…......
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
հարկային պարտավորությունների մասին։
Ստորագրող
............................. (պաշտոնը) |
……......................... (անունը, ազգանունը) |
.................................. (ստորագրությունը) |
|
.... ..................... 202.... թ. |
|
Կ.Տ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
………………………………………………………...............………………………… ....-ԻՑ
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 4-ՐԴ ԲԱԺՆԻ 1.2-ՐԴ ՏՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 20.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 5.1-ԻՆ ԿԵՏԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 100 ԴՐԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԿՈՆՅԱԿԻ և ԲՐԵՆԴԻԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ .................................................................................…………………………....-ի կողմից
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
2024 թվականի ..............................ամսին «Արտաքին տնտեսական գործունեության
(նշել ամիսը)
ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների 100 հազար (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը իրացվելուց հետո ......................... հազար լիտր խմբաքանակի իրացման իրավունքի ձեռք բերման համար ՀՀ ֆինանսների նախարարության 900005001582 հաշվին վճարված ................................. (.....………………..........................…….) դրամ պետական տուրքի (պետական
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
տուրքի բյուջետային փոխանցման անդորրագիր N .........., N .........., N .........) շրջանակներում արտահանված ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ հազար լիտրին համարժեք ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․……… (……………………………………………….) դրամ աջակցության գումարը
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
փոխանցել...................................................․․․․․․․․․․.........-ի .....................․․․․․․․․․․․․․․․․․.............-ում գործող N
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) (նշել բանկի անվանումը)
……………………………. հաշվեհամարին։
Առդիր՝ .... էջ։
Ստորագրող
............................. (պաշտոնը) |
……......................... (անունը, ազգանունը) |
.................................. (ստորագրությունը) |
|
..... ..................... 202.... թ. |
|
Կ.Տ.
Ձև N 3
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _ _
................................................………………………… ....-Ի ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
..................... ԱՄՍԻՆ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 4-ՐԴ ԲԱԺՆԻ 1.2-ՐԴ ՏՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 20.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 5.1-ԻՆ ԿԵՏԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 100 ԴՐԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԿՈՆՅԱԿԻ և ԲՐԵՆԴԻԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 2024 թվականի |
...............................-ի (նշել ամիսը և օրը) |
|||
|
N ….…......... (նշել մուտքի համարը) |
դիմումի համաձայն ............................................................................-ի (նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) |
|
|
(ՀՎՀՀ` ....................) կողմից 2024 թվականի ................. ամսին «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո ........... հազար լիտր կոնյակի և բրենդիի սպիրտների իրացման իրավունքի ձեռք բերման համար N ……, N ……, ... հաշվառման շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված և վճարված լրացուցիչ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (․․․․․․․………………….………………) դրամ
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
պետական տուրքի շրջանակներում արտահանված ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ հազար լիտրին համարժեք ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (․․․․․․․…….………………) դրամ աջակցության գումարը ենթակա է վճարման
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
...................................................․․․․.........-ի ...........................․․․․․․․․․․․․․․․․․.............-ում գործող
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) (նշել բանկի անվանումը)
N ……………………………. հաշվեհամարին։
(նշել հաշվեհամարը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|||||
----------------------------------------------- (նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը) |
................. (ստորագրությունը) |
..................................... (անունը, ազգանունը) |
|||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
||||
----------------------------------------------- (նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը) |
........................ (ստորագրությունը) |
......................................... (անունը, ազգանունը). |
|||
........ ......................... 202...թ. |
|
||||
-
Քննարկվել է
25.01.2024 - 09.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2665
Տպել