Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 --------- 2024  թվականի                                            N -Ն

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-275-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1․ Հաստատել`

1) հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.

  2) աջակցող միջոցների ցանկը` պետական հավաստագրերի և առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների գումարի չափը՝ համաձայն N 2 հավելվածի.         

3) պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը՝ համաձայն N 3 հավելվածի․

  4) աջակցող միջոցների ձեռքբերման պետական հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

  5) աջակցող միջոցների երաշխավորության մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

  6) լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի:

  2․ Սահմանել, որ՝

  1) ֆունկցիոնալ պրոթեզների համար սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամկետները տարածվում են նաև 2021 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի, «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամի և շահագրգիռ այլ կողմերի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակում ֆունկցիոնալ պրոթեզ ստացած անձանց վրա․

  2) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները, վարչական ակտը (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված իրավունքներից օգտվելու համար.

  3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին․

  4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին․

  5) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված № 5

ՀՀ կառավարության

2024 թվականի ___________ -ի

N ___________-Ն որոշման

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N

 ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Տեղեկանքը տալու ամսաթիվը ____________ Տեղեկանքի գործողության (ուժի մեջ գտնվելու) ժամկետը __________

Շահառուի ազգանունը ___________________անունը _____________հայրանունը__________ սեռը _______

Շահառուի հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի N -ը)_____________________

Շահառուի ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______________________________

Շահառուի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն ընդգծել / հեռախոսահամարը ______________

Հաշմանդամության խումբը կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը

_________________________________________________________________________

Հաշմանդամության ժամկետը և պատճառական կապը

_________________________________________________________________________

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԸ

NN ը/կ

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԻՆ ԵՎ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՊՈՒՏԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՁԵՌԱԳՐՈՎ

ԱՋ/ՁԱԽ ՆՇՈՒՄԸ

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՆԻՔԸ

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 ՄՍԾ անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն

____________________________________________________________________________

(ստորագրությունը) Ա.Ա.Հ

  

Հավելված № 6

ՀՀ կառավարության

2024 թվականի ___________ -ի

N ___________-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 Լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Կազմակերպության անվանումը

_________________________________________________________________________

 

Հետազոտվողի անունը, հայրանունը, ազգանունը

_________________________________________________________________________

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________

Հետազոտվողի բնակության վայրը __________________________________________

 

Ախտորոշումը (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը)

_________________________________________________________________________

 

Ու՞նի լսողական սարքի կարիք (ձեռագրով նշել այո կամ ոչ)

_________________________________________________________________________

Եթե ունի լսողական սարքի կարիք, նշել՝ քանի սարքի կարիք ունի

_________________________________________________________________________

Եթե մեկ լսողական սարքի կարիք ունի՝ նշել, թե որ ականջի համար

_________________________________________________________________________

 

Բժիշկ

-----------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

-----------------------------------------

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(կազմակերպության կնիքը)

 

_______ ______________ 20   թ. 

 

Հավելված № 1

ՀՀ կառավարության

2024 թվականի ___________ -ի

N ___________-Ն որոշման

 

 ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են աջակցող միջոցների տրամադրման և դրանց վերանորոգումն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2․ Աջակցող միջոցները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: 

  1. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 
  1. Սույն կարգով կարգավորվում են հավաստագրերի տրամադրման, աջակցող միջոցների վերանորոգման և դրանց գնային արժեքի որոշման գործընթացին առնչվող, ինչպես նաև հավաստագիրը կիրառելու հետ կապված հարաբերությունները:
  2. Աջակցող միջոցները (բացառությամբ պրոթեզի կոշիկի, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների, ստորին վերջույթի պրոթեզի պատյանի) տրամադրվում են պետական հավաստագրերի (այսուհետ` հավաստագիր) հիման վրա:

5 Հավաստագրերը և հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգումը, ինչպես նաև առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցները հատկացվում են և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի գնային արժեքը սահմանվում է` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։

  1. Յուրաքանչյուր աջակցող միջոցի համար տրամադրվում է մեկ հավաստագիր: Նույն տեսակի աջակցող միջոցի համար ձևավորված 2 հավաստագրով մեկ աջակցող միջոց չի տրամադրվում (բացառությամբ լսողական սարքերի): Եթե անձն իրավունք ունի ստանալու միևնույն աջակցող միջոցից 2 հատ (հենակներ, աջ և ձախ վերջույթների օրթեզներ, աջ և ձախ վերջույթների պրոթեզներ, ակնագնդերի պրոթեզներ, կրծքագեղձերի էկզոպրոթեզներ և այլն), ապա տրամադրվում է 2 հավաստագիր՝ հավաստագրում կատարելով աջ և ձախ նշումը: Եթե անձն իրավունք ունի ստանալու երկու լսողական սարք, ապա իր ցանկությամբ կարող է երկու հավաստագրի գնային արժեքի սահմանում ձեռք բերել մեկ լսողական սարք։ Հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 180 օրացուցային օր: Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում, նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում՝ օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում։
  2. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի հավաստագրի տրամադրելը, անձին տրամադրվում է բուժամարզական պրոթեզի հավաստագիր:

8․ Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող անձին տրամադրվում է մեկ կոսմետիկ պրոթեզի հավաստագիր և (կամ) մեկ շարժողական (ձգողական կամ միոպրոթեզ) պրոթեզի հավաստագիր կամ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ (այսուհետ՝ ֆունկցիոնալ պրոթեզ) (զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձանց, զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով վերջույթի անդամահատում ունեցող անձանց)։

  1. Ստորին վերջույթի վակուումային անդամահատված ծայրատի ընդունիչով պրոթեզ կրող, ինչպես նաև վերին վերջույթի միոպրոթեզներ կրող անձանց բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաներ չեն տրամադրվում, մյուս պրոթեզների դեպքում՝ անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է անդամահատված ծայրատի երեք գուլպա (ձեռնոց), բացառությամբ պրոթեզավորվելու առաջին տարվա, որի ընթացքում գուլպաները տրամադրվում են պրոթեզի հետ միասին պրոթեզավորող կազմակերպության կողմից։ Ընդ որում, կաշվե պրոթեզների հետ տրամադրվում է 3 բրդյա-բամբակյա գուլպա մեկ անդամահատված ծայրատի համար, իսկ ոչ կաշվե պրոթեզների հետ` շահառուի ցանկությամբ, 2 սիլիկոնե և 1 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց) կամ 1 սիլիկոնե և 2 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց) կամ 3 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց):
  2. Յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ կամ անհատական պատրաստվող օրթոպեդիկ կոշիկ կամ օրթեզի կոշիկ կամ պրոթեզի կոշիկ՝ մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Կոշիկների հավաստագիր ստանալու իրավունք ունեցող անձանց, իրենց ցանկությամբ, տարեկան կարող է տրամադրվել միայն առանց տաքացվող տակդիրների կամ միայն կիսաճիտք կամ երկարաճիտք օրթոպեդիկ կոշիկ: Կոշիկներն անձի ցանկության դեպքում կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ:
  3. Ոտնաթաթի մակարդակում պրոթեզավորված անձանց կոշիկ չի տրամադրվում։   Պրոթեզավորված և (կամ) օրթեզավորված անձին կոշիկի այլ տեսակ կարող է երաշխավորվել  հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրով (այսուհետ՝ ՎԱԾ) կամ ծառայությունների անհատական ծրագրով (այսուհետ՝ ԾԱԾ): Այս դեպքում տրամադրվում է ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով երաշխավորված կոշիկը։
  4. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատում ունեցող անձին կարող է տրամադրվել նաև փոքր տրամաչափի սայլակի հավաստագիր:
  5. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և վերջույթի անդամահատված ծայրատի ձևից՝ անձը կարող է ստանալ՝

1) մեկ կամ երկու արմնկային հենակի հավաստագիր կամ.

2) մեկ կամ երկու թևատակի հենակի հավաստագիր կամ.

3) մեկ ձեռնափայտ և երկու թևատակի հենակի հավաստագիր կամ.

4) մեկ ձեռնափայտ և երկու արմնկային հենակի հավաստագիր:

  1. Ստորին վերջույթի սրունքի, ազդրի և կոնքազդրի հատվածում անդամահատումներ ունեցող անձանց կարող են տրամադրվել և´թևատակի հենակների, և´արմնկային հենակների հավաստագրեր:
  2. Վերին երկու վերջույթների անդամահատված ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի անդամահատված ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով անձանց անվճար տրամադրվում է կողային ռետինե ժապավեններով պրոթեզի կոշիկ:
  3. Աջակցող միջոցները տրամադրվում են սույն որոշման N 2 հավելվածում նշված անձանց։
  4. Ֆունկցիոնալ պրոթեզ ստացած շահառուին սիլիկոնե լայների հետ միաժամանակ տրամադրվում են նաև հարակից այլ մասեր՝ պրոթեզի ծնկակալ և պրոթեզի աղեկապ՝ սույն որոշման N 2 հավելվածի 3․2․5-3․2․8-րդ կետերի համաձայն:
  5. Աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են փորձարկումից, անհատական հարմարեցումից և դրա օգտագործման ձևը սովորեցնելուց ու աջակցող միջոցի օգտագործման և պահպանման ձևի վերաբերյալ գրավոր հուշաթերթիկ տրամադրելուց հետո, եթե շահառուն աջակցող միջոց ստանալու համար դիմում է անձամբ, ոչ թե ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի միջոցով աջակցող միջոցներ ստանալու դեպքում՝ ներկայացուցչին տրամադրվում է դրա օգտագործման և պահպանման մասին գրավոր հուշաթերթիկ, ինչպես նաև դրա օգտագործման ձևի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ փորձարկումը, անհատական հարմարեցումը և դրա օգտագործման ձևը սովորեցնելն իրականացվում է անձի գտնվելու վայրում:
  6. ՄՍԾ-ն աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն տրամադրում է՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի (բացառությամբ երեխաների) նշանակման դեպքում.

2) առաջին անգամ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման դեպքում.

3) վերին կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու դեպքում.

4) վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության դեպքում.

6) երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու դեպքում.

7) երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում՝

ա․ խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները,

բ․ թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում,

գ․ աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ,

դ․ աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր,

ե․ թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,

զ․ թերությունն առաջացել է դժբախտ պատահարների, միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով,

է․ հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ,

ը․ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված վիճակ, որը հանգեցրել է վերջույթի ծայրատի փոփոխության․

8) սույն որոշման N 3 հավելվածում  սահմանված աջակցող միջոցների վերանորոգման դեպքում․

9) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց անհրաժեշտ աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում․

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

  1. Կոտրված (վնասված) կամ անձի կարիքներին չհամապատասխանող (այդ թվում՝ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված) աջակցող միջոցը նորով փոխարինելու համար շահառուն ՄՍԾ է հանձնում (վերադարձնում) աջակցող միջոցը:
  2. Ձայնալարերի պրոթեզների և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասերի (պարագաների) դեպքում անձի կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար ՄՍԾ-ին է ներկայացվում նաև համապատասխան մասնագիտական եզրակացությունը:
  3. Երեխաների օրթեզավորման և օրթեզի տեսակի վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է մասնագիտացված բժշկական կազմակերպությունը:
  4. Եթե շահառուն, ելնելով առողջական վիճակից՝ հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում, չի կարող ներկայանալ ՄՍԾ և դրա մասին նշել է դիմումում, ներկայացնելով տնային կամ հիվանդանոցային պայմաններում եզրակացությունը տրամադրելու բժշկական հիմքեր, ապա ՄՍԾ-ն սույն կարգով սահմանված եզրակացությունը տրամադրում է շահառուի գտնվելու վայրում կամ շահառուի հետ կամ ՄՍԾ տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից տեսակապ ապահովելու միջոցով, եթե դրա հնարավորությունը կա։
  5. ՄՍԾ-ն սույն կարգի 19-րդ և 23-րդ կետերով սահմանված եզրակացությունը տրամադրում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  6. Սույն կարգի 19-րդ և 23-րդ կետերով սահմանված դեպքերում ՄՍԾ-ի գրավոր եզրակացությունն ստանալու համար անձը դիմում է ՄՍԾ՝ դիմումին կից ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ` սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) շահառուի` հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում`

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը),

բ. հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ը  կամ ԾԱԾ-ը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ` աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,

գ. վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում` բժշկական կազմակերպության կողմից տրված համապատասխան մասնագիտական եզրակացությունը.

3) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում և (կամ) ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձինք ներկայացնում են էպիկրիզ.

4) շահառուի այլ կարգավիճակ ունենալու դեպքում`

ա. իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,

բ. բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունն աջակցող սարքերի անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, եթե շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոց ստանալու հարցով, ապա սույն կետում նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող միջոց տրամադրող կազմակերպության կողմից.

5) դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

6) դիմումը լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` լիազորագիրը և լիազորված անձի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթուղթը․

7) վերին վերջույթի էլեկտրոմիոգրաֆիա (ԷՄԳ) հետազոտության արդյունքը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, վերին վերջույթի միոպրոթեզով և ֆունկցիոնալ պրոթեզով պրոթեզավորման դեպքում:

  1. Եթե ՄՍԾ-ն տնօրինում է սույն կարգի 25-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, ապա դրանք կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են (վավեր են) և համապատասխանում են եզրակացություն տրամադրելու համար սահմանված պահանջներին: Տվյալ դեպքում ներկայացվում է միայն գրավոր դիմում:
  2. ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթոպրոթեզների վերանորոգումն իրականացնում են համապատասխանաբար վերին և ստորին վերջույթների պրոթեզներ և (կամ) օրթոպրոթեզներ տրամադրող՝ որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունները, որոնք լիազորված մարմնի հետ կնքել են վերին և ստորին վերջույթի պրոթեզների և (կամ) օրթոպրոթեզներ վերանորոգելու մասին համապատասխան պայմանագիր: Պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը սահմանված է սույն որոշման N 3 հավելվածի աղյուսակ 1-ում՝ նվազագույնից-առավելագույն միջակայքում, իսկ ֆունկցիոնալ պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը՝ սույն որոշման N 3 հավելվածի աղյուսակ 2-ում՝ առավելագույն արժեքով։ Ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպության հետ կնքվող պայմանագրում սահմանվում են վերանորոգման փոխհատուցման գումարի այն չափերը, որոնք կազմակերպությունը նախապես համաձայնեցրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
  3. Հավաստագրի հիման վրա կամ առանց հավաստագրի աջակցող միջոցներ տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Կազմակերպությունների ընտրության համար սահմանվում են հետևյալ որակավորման չափանիշները՝

1) Երևանում գործելու դեպքում` ունի սպասարկման կետ կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում.

2) պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն.

3) աշխատանքային ռեսուրսներ (շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ (այսուհետ` տեղեկատվական համակարգ) մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպությունները՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ու օրթեզներ պատրաստող, վերին ու ստորին վերջույթների պրոթեզների, օրթոպրոթեզների և ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնող կազմակերպությունները՝ նաև պրոթեզ և (կամ) օրթեզ պատրաստելու առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ.

4) պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա), ինչպես նաև մատչելի շենքային պայմաններ՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն.

5) Կազմակերպության կողմից ներկրվող աջակցող միջոցները և դրանց բաղկացուցիչ մասերը (պատրաստման նյութերը և դետալներ) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր։

  1. Կազմակերպությունը սույն կարգի 28-րդ կետով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստիացնում է իր կողմից տրված՝ միակողմանի հաստատված հայտարարությամբ, իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում նաև համապատասխան մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթերով:
  2. Նախարարությունում ստեղծվում է մշտապես գործող որակավորման հանձնաժողով՝ կազմակերպությունների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով:
  3. Կազմակերպությունները սույն կարգի 28-րդ կետով սահմանված որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են նախարարություն: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ չլինելու դեպքում նախարարությունը տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պայմանագիր, որը պետք է պարունակի սույն կարգի 33-րդ և 34-րդ կետերով նախատեսված դրույթները: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպությանը: Վերջինս հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շտկված փաստաթղթերը: Նախարարության և կազմակերպության միջև պայմանագիր կնքվում է շտկված փաստաթղթերը ներկայացվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում: Հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը նախարարություն չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:

32․Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում: Կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը խզելու կամ նոր կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել կազմակերպությունների ցանկում՝ բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքի: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում:

  1. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև դեկտեմբերի 20-ը տրամադրված աջակցող միջոցների և (կամ) իրականացված վերանորոգման դիմաց վճարում կատարելու նպատակով, կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տրամադրված աջակցող միջոցի և (կամ) վերանորոգման անվանումը, քանակը, գինը, հաշիվ-ապրանքագիրը:
  2. Տրամադրված աջակցող միջոցների և իրականացված վերանորոգման դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 33-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո` յոթ աշխատանքային օրում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում: 
  1. ՀԱՎԱՍՏԱԳՐՈՎ, ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 
  1. Շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների օրինական ներկայացուցիչները` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց (էլեկտրոնային) եղանակով՝ էլեկտրոնային ստորագրությամբ դիմում է ներկայացնում ՄՍԾ կամ դրա տարածքային կենտրոն՝ ներկայացնելով նաև հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր)`

1) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝

ա. անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկան երեխաների դեպքում՝ անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. անձնագրի դեպքում, ինչպես նաև մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու դեպքում՝ նաև բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

2) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացի հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, օրինական բնակությունը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ), Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ապաստան հայցողի դեպքում՝ ապաստան հայցողի վկայականը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի  N 1864-Ն որոշման 3-րդ կետի համաձայն փախստական ճանաչված անձանց։ Վերջիններիս համար անձը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի  N 1864-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը․

3) հավաստագրի տրամադրում հայցողի՝ հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը),

բ. ՎԱԾ-ը կամ ԾԱԾ-ը կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ՝ համաձայն N 5 հավելվածի.

4) սույն որոշման N 2 հավելվածով սահմանված շահառուները (բացառությամբ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց) ներկայացնում են իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը․

5) համապատասխան աջակցող միջոցի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունը (բացառությամբ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, 18 տարեկանից բարձր տարիքի անձանց տրամադրվող օրթեզների, ձայնաստեղծ սարքերի (պրոթեզների), աչքի պրոթեզների, անվասայլակների).

6) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար՝ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն N 6 հավելվածի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները): Ընդ որում, աուդիոգրամմայում պետք է նշվի լսողության խանգարման աստիճանը Դբ-ով (500, 1000, 2000 հց, կամ 500, 1000, 2000, 4000 հց հաճախականության միջին թվաբանականը).

7) կոխլեար իմպլանտի պրոցեսորի մասերի հավաստագրի տրամադրման համար` բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք կոխլեար իմպլանտ կրելու վերաբերյալ՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված: Սույն ենթակետում նշված տեղեկանքում նշվում է կոխլեար իմպլանտի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը.

8) լսողական սարքերի ներդիրների հավաստագրի տրամադրման համար՝ լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանք՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.

9) հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 35-րդ

 կետի 1-ին ենթակետին համապատասխան և շահառուի գրավոր լիազորագիրը.

10) առձեռն դիմելու դեպքում՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանց գունավոր լուսապատճենները.

11) երեխաների օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար` մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը (այսուհետ` մասնագիտական եզրակացություն): Մասնագիտական եզրակացությունը տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին.

12) սույն կարգի 19-րդ և 23-րդ կետերով սահմանված դեպքերում՝ ՄՍԾ-ի համապատասխան եզրակացությունը.

13) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը հաշմանդամություն չունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում:

36․ Առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցն ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է սույն կարգի 24-րդ կետով սահմանված՝ որակավորված կազմակերպություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:

  1. Աջակցող միջոցի վերանորոգումը (երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում) իրականացնելու նպատակով շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը որակավորված կազմակերպություն է ներկայացնում`

1) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը` սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) ՄՍԾ-ի եզրակացությունը վերանորոգում իրականացնելու վերաբերյալ.

3) վերանորոգման կարիք ունեցող աջակցող միջոցը.

4) ներկայացուցչի դիմելու դեպքում՝ նաև նրա անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:

  1. Հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում, եթե անձը չի կարող անձամբ ներկայանալ ՄՍԾ տարածքային կենտրոն և հեռախոսազանգի միջոցով դիմել է ՄՍԾ՝ տնային կամ հիվանդանոցային պայմաններում հավաստագիր ստանալու համար դիմում ընդունելու նպատակով, ապա դիմումը կամ հեռախոսազանգն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է այցելություն շահառուի գտնվելու վայր՝ համապատասխան դիմումի լրացման գործընթացը կազմակերպելու համար:
  2. Եթեհավաստագիր ստանալու համար շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում տարբեր աջակցող միջոցներ ստանալու համար, սակայն դրանք ստանալու ժամկետները տարբեր են, ապա հաջորդ աջակցող միջոցն ստանալու համար սույն կարգի 35-րդ կետի 2-12-րդ կետերով սահմանված փաստաթղթերը կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են մինչև հաջորդ աջակցող միջոցն ստանալու ժամկետները և համապատասխանում են աջակցող միջոցն ստանալու համար սահմանված պահանջներին: Այս դեպքում շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում են միայն գրավոր դիմում:

40․ ՄՍԾ-ն, ստանալով հավաստագիր տրամադրելու համար դիմումը և կից փաստաթղթերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում տեղեկատվական համակարգում ձևավորում է հավաստագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում դիմողին, բացառությամբ սույն կարգի 41-րդ կետի:

  1. Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ՄՍԾ-ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

     42․ Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը, ինչպես նաև կազմակերպությունների ցանկը՝ հասցեներով և կոնտակտային տվյալներով: Եթե շահառուն դիմումի մեջ նշել է իր էլեկտրոնային հասցեն, ապա այդ հասցեին ուղարկվում է հավաստագրի էլեկտրոնային տարբերակը։

  1. Աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերը: Դիմումն անձի ներկայացուցչի կողմից տրվելիս՝ ներկայացվում են նաև`

1) ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը.

3) անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:

  1. Անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում աջակցող միջոցների տրամադրման մասին դիմումը ներկայացնում է տվյալ անձի խնամակալը:
  2. Կազմակերպությունը շահառուին աջակցող միջոցը (միջոցները) տրամադրում է տեղեկատվական համակարգում հավաստագրի, իսկ վերանորոգման դեպքում՝ ՄՍԾ եզրակացության առկայության դեպքում: Կազմակերպությունում անձի համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են՝

1) աջակցող միջոց ստացողի և/կամ աջակցող միջոցի վերանորոգման համար դիմող  անձի՝

ա. անունը, հայրանունը, ազգանունը,

բ. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտի համարը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

դ. սոցիալական խումբը (կարգավիճակը).

2) տրամադրվող աջակցող միջոցի և/կամ վերանորոգված դետալի լրիվ անվանումը.

3) աջակցող միջոցի տրամադրման և/կամ վերանորոգման օրը, ամիսը, տարեթիվը.

4) աջակցող միջոցը ներկայացուցչի կողմից ստանալու դեպքում՝ ներկայացուցչի վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետի  «ա» և  «բ» պարբերություններում նշված տվյալները.

5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

  1. Անձնական քարտում կարող են լրացվել նաև սույն կարգի 45-րդ կետում չնշված` աջակցող միջոցների տրամադրման և/կամ վերանորոգման վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ: Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն ստորագրում է անձնական քարտում:
  2. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կազմակերպությունը պարտավոր է անձի պահանջով նրան անվճարտրամադրել անձնական քարտի պատճենը: Կազմակերպությունը լիազորած մարմնին է տրամադրում անձնական քարտը՝ լիազորած մարմնի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում: 
  1. ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՆԱՅԻՆ
    ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
     
  1. Հավաստագիրը տրամադրում է ՄՍԾ-ն:
  2. Հավաստագիրը ձևավորվում և հաշվառվում տեղեկատվական համակարգում` անձի դիմումի և սույն կարգի 35-րդ կետով սահմանված փաստաթղթերի հիման վրա:
  3. Կազմակերպությունից շահառուն ստանում է իրեն տրամադրված հավաստագրի գնին համարժեք աջակցող միջոցներ: Եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը:
  4. Անձն իր ցանկությամբ անվասայլակի, լսողական սարքի, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների, կրծքագեղձի էկզոպրոթեզի փոխարեն կարող է հավաստագրի գնային արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկ, կառավարման վահանակներ, կրծկալ և այլն), որոնք օգտագործվում են դրանց ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար: Ընդ որում, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ ստանալու վերաբերյալ եզրակացությունը տալիս է ՄՍԾ-ն:
  5. Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան անվասայլակ, լսողական սարք, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզներ, կրծքագեղձի էկզոպրոթեզ, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա կարող է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ, կառավարման վահանակներ, կրծկալ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար, իսկ սեղմիրանների և աղեկապերի դեպքում նաև երկրորդ սեղմիրանը կամ աղեկապը՝ որպես փոխնորդ:
  6. Եթե հավաստագրի շրջանակներում ձեռք բերված աջակցող միջոցների գինն ավելի ցածր է հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված աջակցող միջոցների համար կազմակերպությունը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:
  7. Կազմակերպությունները պետք է մշտապես ունենան հավաստագրով կամ առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների փոխհատուցման գումարի գնային արժեքին համարժեք աջակցող միջոցներ: 
  1. ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ 
  1. Հերթական նոր աջակցող միջոցն ստանալու դեպքում շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը` անձի ցանկության դեպքում, իսկ անձի մահվան դեպքում՝ ընտանիքի անդամները նախորդ ստացած աջակցող միջոցը կարող են վերադարձնել ՄՍԾ: Վերադարձված աջակցող միջոցներն օգտագործվում են դրա կարիքն ունեցող այլ անձանց ժամանակավոր տրամադրելու նպատակով:
  2. Վերադարձված վերին և ստորին վերջույթի պրոթեզները կարող են ենթարկվել վերամշակման պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում և կարգով և տրամադրվել աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և պրոթեզն ակտիվ շահագործող հաշմանդամություն ունեցող անձանց՝ որպես փոխնորդ՝ ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա:
  3. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոց տրամադրվում է անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացության (այսուհետ` մասնագիտական եզրակացություն) հիման վրա:
  4. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոցները տրամադրվում են առավելագույնը 6 ամիս ժամկետով, ընդ որում, ժամկետը նշվում է սույն կարգի 54-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական եզրակացության մեջ: Եթե քաղաքացուն աջակցող միջոցն անհրաժեշտ է ավելի երկար ժամկետով, ապա նա ՄՍԾ է ներկայացնում նոր մասնագիտական եզրակացություն:
  5. Վերադարձված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները գրանցվում են քաղաքացիների կողմից վերադարձված աջակցող միջոցի հաշվառման գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի N 1 ձևի: Ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները գրանցվում են ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցների հաշվառման գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի N 2 ձևի:
  6. Գրանցամատյաններում անճշտությունների, սխալ գրառումների ուղղումը կատարվում է սխալ կամ ոչ ճիշտ լրացված գրառումները վերցնելով փակագծերի մեջ՝ հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ոչ ճիշտ գրառման կողքին դրվում է ուղղումը կատարողի ստորագրությունը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և պաշտոնը:

 Ձև N 1

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ 

NN

ը/կ

Աջակցող միջոցը վերադարձնողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցը վերադարձ-նելու օրը, ամիսը,

տարեթիվը

Վերա-դարձված աջակցող միջոցի անվանումը

Վերա-դարձված աջակցող միջոցի քանակը

Աջակցող միջոցը վերադարձնողի ստորագրությունը

Աջակցող միջոցն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցն ստացողի ստորագրու-թյունը

Նշումներ

 

1

2

3

4

5

6

7

8

1.

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ձև N 2

 Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ 

NN

ը/կ

Աջակցող միջոցի կարիք ունեցող անձի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցի կարիք ունեցող անձի սոցիալական կարգավիճակը

Աջակցող միջոցի անվանումը

Աջակցող միջոցը տրամա-դրելու օրը, ամիսը,

տարեթիվը

Մասնագիտական եզրակացություն տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը

Որքան ժամկետով է տրամադրվում աջակցող միջոցը

Աջակցող միջոցն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցն ստացողի ստորա-գրությունը

Աջակցող միջոցը տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցը տրամա-դրողի ստորա-

գրությունը

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Հավելված № 3

ՀՀ կառավարության

2024 թվականի ___________ -ի

N ___________-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

Աղյուսակ 1

  ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 

 

Պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը

NN

ը/կ

վերանորոգման ծառայության անվանումը

չափի միավորը (քանակը)

վերանորոգման իրականացման առավելագույն ժամկետը

(oրացուցային օր)

նվազագույն երաշխիքը (ամիս)

մեկ միավորի արժեքը

(դրամ)

նվազագույն արժեքը

առավելագույն արժեքը

1

Կոնքազդրի էկզարտիկ պրոթեզի

ծայրատ և դրա փոխարինում

հատ

15

12

264000

300000

2

Ծնկահոդի էկզարտիկ պրոթեզի ծայրատ և

դրա փոխարինում և տեղադրում

հատ

15

12

250000

280000

3

Ազդրի պրոթեզի կոսմետիկայի

փոխարինում և տեղադրում

հատ

5

12

99512

106867

4

Ազդրի պրոթեզի ծայրատ, դրա

փոխարինում և տեղադրում

հատ

15

12

184000

338000

5

Ազդրի պրոթեզի ծունկ, դրա

փոխարինում և տեղադրում

հատ

5

12

280000

296700

6

Ազդրի պրոթեզի կաշվե ծայրատ, դրա

փոխարինում և տեղադրում

հատ

10

12

116827

116827

7

Ազդրի պրոթեզը գոտկատեղին ֆիքսող էլաստիկ գոտկա-ազդրային աղեկապ, դրա փոխարինում և

տեղադրում

հատ

1

12

94669

97000

8

Ազդրի պրոթեզի ծայրատի ընդունիչի

սուռլինե ներդիր (ISNI), դրա փոխարինում և տեղադրում

հատ

5

12

70000

70000

9

Ազդրի պրոթեզի ծայրատի ընդունիչ և սուռլինե ներդիր (ISNI), դրանց

փոխարինում և տեղադրում

հատ

15

12

320000

323000

10

Ազդրի պրոթեզի սիլիկոնե լայներ, դրա

փոխարինում և տեղադրում

հատ

15

12

230000

605000

11

Ազդրի կաշվից պրոթեզի շինա,

դրա փոխարինում և տեղադրում

հատ

10

12

175560

175560

12

Սրունքի պրոթեզի սիլիկոնե լայներ, դրա

փոխարինում և տեղադրում

հատ

15

12

222114

383000

13

Սրունքի պրոթեզի ծայրատի կաշվի

փոխարինում և տեղադրում

հատ

10

12

75772

75772

14

Սրունքի մոդուլյար պրոթեզի ծայրատի փոխարինում և տեղադրում

հատ

15

12

183171

242000

15

Սրունքի պրոթեզի ծայրատ, դրա

փոխարինում և տեղադրում

հատ

15

12

197300

242000

16

Սրունքի պրոթեզի փափուկ ծայրատ, դրա

փոխարինում և տեղադրում

հատ

5

12

40000

125571

17

Սրունքի պրոթեզի մանժեթ, դրա

փոխարինում և տեղադրում

հատ

10

12

79020

89000

18

Սրունքի պրոթեզի մանժեթ և շինա,

դրանց փոխարինում և տեղադրում

հատ

15

12

178930

180000

19

Սրունքի պրոթեզի կոսմետիկայի

փոխարինում և տեղադրում

հատ

5

12

58000

67206

20

Ստորին վերջույթի պրոթեզի ծնկակալ, դրա փոխարինում և տեղադրում

հատ

1

12

10000

19400

21

Ստորին վերջույթի բոլոր տեսակի պրոթեզների թաթ, դրանց փոխարինում

հատ

2

12

69288

110000

22

Ստորին վերջույթի բոլոր տեսակի

պրոթեզների փոքր վերանորոգում

հատ

2

12

20000

25000

23

Վերին վերջույթի պրոթեզների կոսմետիկ դաստակ, դրա փոխարինում և

տեղադրում

հատ

5

12

140000

150906

24

Վերին վերջույթի ձգողական պրոթեզների դաստակ,

դրա փոխարինում և տեղադրում

հատ

5

12

193000

200190

25

Արմնկային հոդ, դրա փոխարինում և

տեղադրում

հատ

5

12

183000

553292

26

Նախաբազուկի ամրագոտիներ, դրանց

փոխարինում և տեղադրում

հատ

5

12

95000

121651

27

Բազուկի ամրագոտիներ,

դրանց փոխարինում և տեղադրում

հատ

5

12

144000

147019

28

Վերին վերջույթի պրոթեզի կոսմետիկ ձեռնոց, դրա փոխարինում և տեղադրում

հատ

5

12

73000

90000

29

Ձգողական արմնկային հոդ, դրա

փոխարինում

հատ

10

12

250000

261641

30

Միոպրոթեզի մարտկոց, դրա փոխում և

տեղադրում

հատ

1

12

75000

76500

31

Միոպրոթեզի սենսորային տվիչներ,

դրանց փոխում և տեղադրում

հատ

2

18

120000

120373

32

Միոպրոթեզի դաստակ (երկաստիճան

ռոտացիայով), դրա փոխարինում և տեղադրում

հատ

10

18

1050000

1450000

33

Սրունքի և ազդրի պրոթեզների

կապիչներ և գոտիներ, դրանց փոխում և տեղադրում

հատ

2

12

51881

51881

34

Վակուում փական և խողովակ, դրանց

փոխարինում և տեղադրում

հատ

2

12

15000

35440

35

Բոլոր տեսակի օրթոպրոթեզների

ոտնաթաթ, դրանց փոխարինում և տեղադրում

հատ

2

12

62470

76000

36

Սրունքի օրթոպրոթեզի ծայրատ, դրա

փոխում և տեղադրում

հատ

15

12

186970

203000

37

Ազդրի օրթոպրոթեզի ծայրատ, դրա

փոխում և տեղադրում

հատ

15

12

186910

300000

38

Սրունքի օրթոպրոթեզի կաշվե ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում

հատ

15

12

94716

94716

39

Ազդրի օրթոպրոթեզի կաշվի ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում

հատ

15

12

102753

102753

40

Բոլոր տեսակի կաշվե օրթոպրոթեզների աստառ, դրա փոխարինում և տեղադրում

հատ

5

12

34487

34487

41

Բոլոր տեսակի օրթոպրոթեզների

կապիչներ, դրանց փոխարինում և տեղադրում

հատ

2

12

25000

39853

42

Սրունքի օրթոպրոթեզի փափուկ ծայրատ,

դրա փոխում և տեղադրում

հատ

5

12

52000

75000

43

Ազդրի օրթոպրոթեզի փափուկ ծայրատ,

դրա փոխում և տեղադրում

հատ

2

12

59000

100000

44

Ազդրի օրթոպրոթեզի կոսմետիկայի

փոխում և տեղադրում

հատ

5

12

41080

41080

45

Սրունքի և ազդրի կաշվե պրոթեզների սրունք-թաթային հոդ, դրա փոխում

հատ

2

12

145288

145288

46

Սրունքի և ազդրի կաշվե պրոթեզների փայտյա կոճ (շիկոլոդկա), դրա փոխում

հատ

2

12

74000

74000

 Աղյուսակ 2

 Ֆունկցիոնալ պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը 

 

NN

ը/կ

Վերանորոգման ծառայության անվանումը

Չափի միավորը (քանակը)

Վերանորոգման իրականացման առավելագույն ժամկետը

(oրացուցային)

Նվազագույն երաշխիքը (ամիս)

Մեկ միավորի առավելագույն արժեքը (դրամ)

1

Կոսմետիկ դաստակ

հատ

1

12

81985

2

Միո դաստակ (եռաստիճան ռոտացիայով)

հատ

1

12

1485000

3

Կոսմետիկ ձեռնոց միո

հատ

1

12

60000

4

Մարտկոց միոպրոթեզի կամ բիոպրոթեզի

հատ

1

12

25600

5

Լիցքավորիչ միոպրոթեզի կամ բիոպրոթեզի

հատ

1

12

24000

6

Արմնկային հոդ միո

հատ

1

12

1845000

7

Ընդունիչի փոխարինում

հատ

1

12

40550

8

Ծնկային հոդ

հատ

1

12

255000

9

Ազդրի աղեկապ

հատ

1

12

21200

10

Շինա 010/004/012

հատ

1

12

93360

11

Թաթ (չինական կամ դրան համարժեք)

հատ

1

12

11370

12

Կոսմետիկ ադապտոր

հատ

1

12

38800

13

Դաստակ ձգողական

հատ

1

12

239625

14

Ձգողական ադապտոր

հատ

1

12

28000

15

Դաստակ միո էլեկտրական, ռոտացիոն

հատ

1

12

735904

16

Մարտկոցի բնիկ

հատ

1

12

25000

17

Տվիչ կոճակային

հատ

1

12

40200

18

Աստղային ձգիչներ (4 հատ)

հատ

1

12

72000

19

Լամինացիայի բնիկներ (4 հատ)

հատ

1

12

64000

20

Նախաբազկի ձգողական աղեկապ

հատ

1

12

71212

21

Բազկի ձգողական աղեկապ

հատ

1

12

90105

22

Միոպրոթեզի սենսորային տվիչ

հատ

1

12

88848

23

Եռաժանիք ադապտոր պտտվող 1K202

հատ

14

24

120761

24

Սիլիկոնե լայներ 1S356

հատ

14

6

301902

25

Սիլիկոնե լայների ադապտոր 1S145

հատ

14

24

284204

26

Խողովակի ադապտոր 1D46

հատ

14

24

115555

27

Ադապտոր 1D41

հատ

14

24

32577

28

Թաթ 1A400

հատ

21

24

947326

29

Եռաժանիք ադապտոր պտտվող (Proteor) 1K176

հատ

14

24

95776

30

Ծնկի ռոտատոր (Proteor) 1K52

հատ

14

24

385895

31

Ծունկ (Proteor) 1P130

հատ

28

24

2350072

32

Սիլիկոնե լայներ (Ottobock) 6Y70=340

հատ

28

6

480665

33

Սիլիկոնե լայների ադապտոր (Ottobock) 6A20=20

հատ

28

24

292127

34

Վակուումի փական 1S163

հատ

14

24

81201

35

Վերջույթի կրիչ լամինացիայով

հատ

7

12

200000

36

Թաթ-1C30

հատ

30

24

504000

37

Թաթ-1D35

հատ

30

24

310500

38

Թաթ-1C50

հատ

30

24

1566000

39

Թաթ-1C53

հատ

30

24

1699200

40

Թաթի կոսմետիկ պատյանի փոխարինում

(1C30,1C50, 1C53, թաթերի համար)

հատ

30

12

63000

41

Ծունկ 3R80

հատ

30

24

1832400

42

Ծունկ 3R85

հատ

30

24

2934000

43

Ծունկ 3R60

հատ

30

24

1893600

44

Ծունկ 3R60 Pro

հատ

30

24

1893600

45

Վակուումի խողովակ 21Y21

հատ

30

12

53100

46

Վակուումի խողովակ 21Y12

հատ

30

12

53100

47

Վակուումի խողովակ 21Y97

հատ

30

12

53100

48

Վակուումի խողովակ 4R136

հատ

30

12

36900

49

Պտտվող ադապտոր 4R57

հատ

30

12

259200

50

Սրունքի ֆունկցիոնալ պրոթեզի կոսմետիկա-

6R8=30

հատ

30

12

35100

51

Ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի կոսմետիկա -3R24

հատ

30

12

71100

52

Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ

պրոթեզի ծայրատի փոխարինում (առանց 4R136)

հատ

30

12

216000

53

Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ

պրոթեզի ծայրատի փոխարինում (6A20 ադապտրով)

հատ

30

12

288000

54

Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ

պրոթեզի ծայրատի փոխարինում (առանց21Y21, 21Y12, 21Y97)

հատ

30

12

288000

55

Սիլիկոնե լայներով ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի փոխարինում (6A30-10=ով)

հատ

30

12

378000

56

Առանց լայների (սուրլինով) ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի փոխարինում

հատ

30

12

342000

57

Սրունքի կամ ազդրի պրոթեզի ընդունիչի փոխում

և տեղադրում

հատ

7

12

210000

58

Սրունքի կամ ազդրի պրոթեզի սիլիկոն լայների փականի փոխում և տեղադրում

հատ

1

12

120000

59

Կարբոնե թաթի փոխում և տեղադրում

հատ

45

34

1450000

60

Միկրոպրոցեսորային թաթի փոխում և

տեղադրում

հատ

45

34

4200000

61

Կարբոնե թաթի կաղապարի փոխում և

տեղադրում

հատ

45

6

95000

62

Հիդրավլիկ ծնկան հոդի փոխարինում և

տեղադրում

հատ

45

34

2410000

63

Պնևմատիկ ծնկան հոդի փոխարինում և

տեղադրում

հատ

45

22

2110000

64

Միկրոպրոցեսորային ծնկան հոդի փոխում և

տեղադրում

հատ

45

34

5800000

65

Մոդուլների փոխում և տեղադրում

հատ

2

12

35000

66

Ազդրի կոսմետիկայի փոխում և տեղադրում

հատ

2

12

75000

67

Սրունքի կոսմետիկայի փոխում և տեղադրում

հատ

2

12

35000

68

Ազդրի պրոթեզի ծայրատի ընդունիչի փոխարինում և տեղադրում

հատ

10

20

529300

69

Ազդրի պրոթեզի ծնկի փոխարինում և տեղադրում

հատ

10

36

3500000

70

Ազդրի պրոթեզի սիլիկոնե լայների փոխարինում և

տեղադրում

հատ

5

18

500000

71

Սրունքի պրոթեզի սիլիկոնե լայների փոխարինում և տեղադրում

հատ

5

18

300000

72

Սրունքի պրոթեզի ծայրատի ընդունիչի փոխարինում և տեղադրում

հատ

8

24

337000

73

Ստորին վերջույթի պրոթեզի ծնկակալի փոխարինում և տեղադրում

հատ

5

18

90000

74

Ստորին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզի թաթի

փոխարինում

հատ

5

24

600000

»:

 Աղյուսակ 3

 ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

NN

ը/կ

Վերանորոգման ծառայության անվանումը

Չափի միավորը (քանակը)

Վերանորոգման իրականացման առավելագույն ժամկետը

(oրացուցային)

Նվազագույն երաշխիքը (ամիս)

Մեկ միավորի առավելագույն արժեքը (դրամ)

1

 

 

 

 

 

 Հավելված № 4

ՀՀ կառավարության

2024 թվականի ___________ -ի

N ___________-Ն որոշման

 Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

 ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _______

 

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________________

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________________________

3. Անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) տվյալները ____________________________________

______________________________________________________________________________________

(անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

4. Աջակցող միջոցի անվանումը (աջ և ձախ նշումով, եթե կա տարբերակում)

______________________________________________________________________________________

5. Հավաստագրի արժեքը ____________________________________

6. Տրամադրման ամսաթիվը ________________________20______ թ.

7. Շահառուի կարգավիճակը _________________________________

8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը,

______________________________________________________________________________________

 

Ուժի մեջ է մինչև __________ ___________________ 20______

 

 

  • Քննարկվել է

    25.01.2024 - 12.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2725

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.02.2024

Ցանկից անհրաժեշտ է հեռացնել այն ապրանքները, որոնք չեն համապատասխանում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի սահմանմանը, այդ թվում՝ բժշկական միջամտության փոխպատվաստվող լինելու հիմքով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.02.2024

Հաշվի առնելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ անհրաժեշտ է հավելված 2-ում՝ աղյուսակում, խուսափել որևէ ընկերության կողմից տրամադրվող աջակցող միջոցի «բրենդային» անվանումն օգտագործելուց։ Ուստի, առաջարկում ենք «Քայլաբեր» բառը փոխարինել տվյալ աջակցող միջոցի անվանումով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.02.2024

Առաջարկում ենք սահմանել որակավորված կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունները կատարելու մշտադիտարկման և վերահսկողության գործուն մեխանիզմներ, այդ թվում՝ նրանց վերաբերյալ բողոքներ քննելու կարգը։

Տեսնել ավելին