Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման  ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը, նպաստել քաղաքաշինական արդի միջավայրի ձևավորմանը և զարգացմանը, շենքերի և շինությունների անվտանգ շահագործմանը:

  • Քննարկվել է

    22.01.2024 - 06.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1696

Տպել

Առաջարկներ`

Hayk Hwvsepyan

25.01.2024

Նախագծում հաշվի առնված չեն կոռուպցիոն ռիսկերը։ Ենթադրենք փոքր կենտրոնում կա շենք, որը ցանկանում են քանդել։ Հանձնաժողովի միջոցով այն ճանաչում են կազմաքանդման ենթակա, իսկ շենքի բնակիչները մնում են դրսում։ լուծում չի առաջարկվում։ Այս օրինագիծը ընդունելու դեպքում Կոնդի 80% կարելի է այս ճանապարհով քանդել։

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

23.01.2024

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից պարբերաբար ներկայացվում է շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացին, այդ թվում նաև շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության վերաբերող որոշման նախագծեր, որոնց վերաբերյալ բոլոր դեպքերում մանրամասն ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Այդ նախագծերից շատերը ստացել են իրավական ակտի կարգավիճակ: Այն, որ այդ նախագծերի նման կերպով մշակումը ժամանակի և միջոցների զուտ վատնում է, բազմիցս հիմնավորել ենք: Նշվածը հիմնավորվել է նաև սույն Նախագծի «Հիմնավորում» բաժնի 1.2-րդ կետում՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից նշելով, որ «Մինչ այժմ ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների սահմանափակ լինելը կամ ներդրումային համապատասխան ծրագրերի սակավությունը՝ խոչընդոտ է հանդիսացել թե՛ անձնագրավորման, և թե՛ դրանից բխող գործընթացների նախաձեռնման և իրականացման համար»: Նախագծում որևէ տեղեկատվություն չկա այդ խոչընդոտների վերացված լինելու մասին, այսինքն նույն ոճով տարիներ անց նույնպես կարձանագրվի, որ գործընթացների նախաձեռնումը և իրականացումը չի կատարվել խոչընդոտների պատճառով: Հատկանշական է, որ բազմաբնակարան բնակելի շենքի տեխնիկական վիճակի հետազննության պատվիրատուն ըստ Նախագծի այս դեպքում ևս պետք է լինեն շենքի բնակիչները: Հաշվի առնելով, որ քանդման ենթակա շենքերում բնակվում են սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչները, ապա նրանց համար շենքի տեխնիկական վիճակի հետազննության համար անհրաժեշտ միջոցների տրամադրումը մեծ ֆինանսական բեռ է լինելու: Հետևաբար այս խավի համար անհեռանկար ֆինանսական բեռ ավելացնելը անթույլատրելի է: Առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից:

Տեսնել ավելին