Նախագիծը չի ընդունվել
ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (BIPM/ԿՉՄԲ) ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (OIML/ՕՉՄԿ) ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 ԹՎԱԿԱՆԻ N Լ
ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (BIPM/ԿՉՄԲ) ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (OIML/ՕՉՄԿ) ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետի 3-րդ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
- Հավանություն տալ Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (BIPM/ԿՉՄԲ) ասոցացված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML/ՕՉՄԿ) թղթակցային անդամ դառնալու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությանը:
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ուղիներով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (BIPM/ԿՉՄԲ) ասոցացված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML/ՕՉՄԿ) թղթակցային անդամ դառնալու Հայաստանի Հանրապետության անդամակցության ուղղությամբ:
- Լուծել Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (BIPM/ԿՉՄԲ) ասոցացված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML/ՕՉՄԿ) թղթակցային անդամ դառնալու Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված վճարի հարցը՝ անդամակցության երկրորդ տարում 50 տոկոս մասնակցությամբ, իսկ 3-րդ և հաջորդող տարիներին ամբողջությամբ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
-
Քննարկվել է
18.01.2024 - 06.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1608
Տպել