Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵՆԻԻ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ԱՐԵՆԻԻ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի ««Արենիի» առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով «Արենիի» առողջության առաջնային պահպանման կենտրոն փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի շրջանակներում նախատեսվում է օպտիմալացնել մարզի ԱԱՊ օղակը, ինչի կնպաստի առկա ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործմանը և մարզային առողջապահական համակարգի կազմակերպման բարելավմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջության առաջնային պահպանման օղակի ուժեղացումը և հզորացումը հանդիսանում է գերակայություն, նախատեսվում է Վայոց ձորի մարզում ունենալ 2 պոլիկլինիկա` Եղեգնաձորում և Վայքում, որոնց կմիացվեն հինգ գյուղական ԱԱՊ հաստատություններ: Կարգավորման նպատակն է ՀՀ Վայոց ձորի մարզում գործող բժշկական կազմակերպությունների գործունեության համար հնարավորինս լավ պայմանների սահմանում՝ մահճակալների օպտիմալ ֆոնդով և չշահագործվող տարածքների կրճատմամբ, ինչը առավել ծախսարդյունավետ և առկա փաստացի պահանջարկին համապատասխան կդարձնի կազմակերպությունների գործունեությունը:

Փոփոխությունների արդյունքում միաձուլման ենթակա գյուղական ԱԱՊ հաստատությունները շարունակելու են իրենց բնականոն գործունեությունը գյուղական համայնքներում, գյուղական ԱԱՊ հաստատությունների ֆիզիկական մատչելիությունը չի տուժելու, գյուղական ԱԱՊ հաստատությունների բուժանձնակազմի օպտիմալացում չի նախատեսվում, նախատեսվում է միայն վարչատնտեսական անձնակազմի օպտիմալացում, որի արդյունքում կկրճատվեն վարչական ծախսերը:

  • Քննարկվել է

    18.01.2024 - 03.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1770

Տպել

Առաջարկներ`

Տաթևիկ Գրիգորյան

24.01.2024

Նախագծում նշված չէ, թե միավորման արդյունքում, որքան վարչական աշխատող կավելանա նոր կազմակերպությունում և որքան կավելանա նոր կազմակերպության տնօրենի աշխատանքի վարձատրությունը, քանի որ ավելանում է աշխատանքի ծավալը: Չկա ֆինանսական հիմնավորում, թե որքան ֆինանսական միջոցներ կտնտեսվեն: Բացի դա տեղեկանքներ ստանալու համար բնակիչը ստիպված է լինելու իր բնակության վայրից տեղափոխվել, ինչը հավելյալ ճանապարհածախս է բնակչի համար և հավելյալ դժվարություն: Իսկ այս նախագիծն իրականացնելիս, հարցումներ արվել են արդյոք ազգաբնակրության շրջանում:

Տեսնել ավելին