Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման անհրա­ժեշտու­թյունը բխում է շրջանառության հարկի համակարգի և հարկ­ման ընդհանուր համա­կարգի հարկային բեռերի միջև տարբերության կրճատման, տնտե­սավարող սուբյեկտ­ների կողմից կատարվող ծախ­­­սերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչ­պես նաև ՓՄՁ համար նախա­տես­ված երկու հարկ­ման համակարգերն ավելի հասցեական դարձ­նելու նպա­տա­կա­դրում­ներից:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ինչ­պես հայտնի է, շրջանառության հարկի համակարգի՝ որպես հարկման հիմնական համա­կար­գին այլընտրանքային համակարգի, հիմնական նպատակը տնտե­սա­վա­րող սուբ­յեկտների համար պարզ հարկային հաշվառման և մեղմ վարչարարության պայ­ման­նե­րում գոր­ծու­նեու­թյուն ծավալելու հնարավորության ապահովումն է: Ուսում­նա­սի­րու­թյուն­ները, սակայն, ցույց են տալիս, որ շրջանա­ռու­թյան հարկի համակարգը հարկման ընդհանուր համա­­կարգին այլընտրան­քային համա­կարգ լինելու փոխարեն վերածվել է հարկ­ման արտոնյալ համա­կարգի: Մասնավորապես, տնտեսական գործունեության առանձին ոլորտ­ներում համե­մատ­վել են հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ և շահութահարկ) և շրջա­­նա­ռու­թյան հարկի համա­կարգի հար­կա­յին բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտ­ներում (բացա­­ռություն են կազմում այն ոլորտները, որոնցում կատարվող հիմ­նական գոր­ծարքները ազատ­ված են ԱԱՀ-ից) հարկման ընդհանուր համակարգի հար­կա­յին բեռն անհա­մեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Այսպես, մշա­կող արդյունա­բե­րու­թյունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումա­րա­յին հարկային բեռը գերա­զան­ցում է շրջանա­ռու­թյան հարկի բեռը 2 անգամ, շինարարու­թյու­նում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հան­րա­յին սննդի ոլորտում՝ 3 անգամ, անշարժ գույքի հետ կապված գործու­նեու­թյան ոլորտում՝ 2.1 անգամ, մասնագիտա­կան, գիտական և տեխնիկական գործու­նեության բնագավառում՝ 2.8 անգամ:

Մյուս կողմից, ինչպես հայտնի է, շրջանառության հարկի համակարգում գործունեության տարբեր տեսակների համար սահմանված առանձին դրույքաչափերի պայմաններում առև­տրական (առք ու վաճառքի) և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործու­նեու­թյուն­ների համար սահմանված է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճար­ման ենթակա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն: Ընդ որում, բացի այն հանգամանքից, որ նման հնարավորություն սահմանված է գործունեության միայն վերո­նշյալ երկու տեսակների համար, այդ երկու գործունեության տեսակների համար ծախսերի միջո­ցով շրջանառության հարկի գումարի նվազեցման համար սահմանված են տարբե­րակ­ված մոտե­ցում­ներ: Վերոնշյալ հանգամանքները մի կողմից անհարկի բարդացնում են շրջա­նա­ռու­թյան հարկի համակարգն առհասարակ, մյուս կողմից չեն նպաստում այլ գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով կատարվող ձեռքբերումները փաստաթղթավորելու գործընթացին:

Բացի այդ, շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գոր­ծու­նեու­­թյան անցած տարիների փորձը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկ­ման այս համակարգերում թույլատրված են այնպիսի գործու­նեու­թյան տեսակ­ներ, որոնք կամ իրենց բնույթով նման են այս համակարգերում գործունեություն իրա­կա­նաց­նելու արգելք ունե­ցող գոր­ծունեության տեսակներին, կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկց­վում են նաև այլ գոր­ծու­նեության տեսակ­ներով, որոնք չենք կարող հարկվել հարկման այս համա­­կար­գե­րում օրինակ՝ Երևան քաղա­քում առևտրական գործունեությունը չի կարող հարկ­­վել միկրո­ձեռնար­կա­­տիրու­թյան համա­կարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործու­նեու­թյունը, որի շրջա­նակ­­­­ներում շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների պահես­տա­մասերի վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում:  

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
  • վերանայել գործունեության հիմնական տեսակների (առևտրական (առք ու վաճառքի) գոր­ծունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գոր­ծունեություն, այլ գործունեություն) համար սահմանված շրջանառության հարկի դրույ­քա­չա­փերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնա­վորված ծախսերի միջոցով վճար­ման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն: Ընդ որում, առաջարկվում է սահմանել ներ­կայումս գոր­ծող նվազագույն կամ հաստատուն դրույ­քա­չափերից ցածր դրույ­քա­չափեր, որոնց պարագայում փաստաթղթավորման պատշաճ մակար­դակ ունեցող տնտե­սա­վա­րող սուբ­յեկտ­ների համար հար­­­կային բեռը կարող է նվազել,
  • գործունեության վերոնշյալ տեսակների համար սահմանել փաստաթղթավորված ծախ­սերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորության միասնական մոտեցում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հաշվարկային փաստաթղթերով և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված մի շարք ծախ­սերի, ինչպես նաև ներմուծված ապրանքների արժեքի, հարկերի և մաքսատուրքի գծով ծախ­սերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն,
  • ընդլայնել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համա­կար­գերում հարկվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակը: Մաս­նա­վո­րապես, առա­ջարկվում է սահմանափակել՝

ա. շրջանառության հարկի համակարգում նոտարական, փաստաբանական և վիճա­կա­խա­ղերի կազմակերպման գոր­ծու­նեու­թյամբ զբաղվելու հնարավորությունը,

բ. միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում անշարժ գույքի առքուվաճառքի և կամ վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապա­հով­ման մշակ­­ման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափա­գրման, սաունաների, բաղնիքների և շոգե­բաղնիքների կազմակերպման գործու­նեու­թյան տեսակ­նե­րով զբաղ­­վող հարկ վճարողների գործունեությունը,

  • Հարկային օրենսգրքում կատարել խմբագրական նշանակության որոշ փոփոխու­թյուն­ներ և լրացումներ:
  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանա­ռության հարկի դրույքաչափերն են և այդ գործունեության տեսակների մասով շրջա­նա­ռու­թյան հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաև շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու առումով սահ­մա­նա­փակված գործունեության տեսակների շրջանակը:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հար­կա­յին բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը, սահ­­մանել փաստաթղթավորված ծախսերի հիման վրա հարկի նվազեցման միասնական մոտե­­ցում, բարձրացնել հարկման տարբեր համակարգերում գործարքների փաստա­թղթա­վոր­­­ման մակարդակները, ինչպես նաև սահմանափակել գործունեության որոշ տեսակ­ների հար­­կումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման համա­կար­գերում:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկա­մուտների տարեկան աճը շրջանառության հարկի գծով գնահատվում է շուրջ 17.8 մլրդ դրամ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­ներից, ըստ որի՝ հարկման համակարգում հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումն ապահովելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջև սահմանվելու է համադրելի և արդարացի հարկային բեռ:

  • Քննարկվել է

    18.01.2024 - 08.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15559

Տպել

Առաջարկներ`

Վահե Աստվածատրյան

08.02.2024

Փաստաբանական գործունեությունը ԱԱՀ-ով հարկելը անբարեխիղճ մրցակցություն է ստեղծելու ոլորտում։ Քանի որ ԱԱՀ շեմը հատել են փաստաբանական գրասենյակներից և գործող փաստաբաններից ընդամենը մի քանիսը, որոնք տոկոսային հարաբերակցությամբ՝ 4 % էլ չեն կազմում գործող փաստաբանների և փաստաբանական բիզնեսների շրջանում։ Ստացվում է այդ 4%-ն անուղղակի առավելություն է ստանալու, իսկ մյուսները ստիպված են լինելու ծառայությունների արժեքը թանկացնել և հայտնվել վատ մրցակցային դաշտում։ Վերջին հանգամանքն էլ իր հերթին կպնելու է սպառողների գրպանին, քանի որ առանց այն էլ ոչ մատչելի փաստաբանական ծառայությունները առավել անհասանելի կդառնան հանրության լայն շերտերի համար։ Ի վերջո փաստաբանական գործունեությունը ճիշտ կլիներ առհասարակ ԱԱՀ-ով չհարկել․ այն իրավապաշտպան գործուենություն է, ոչ թե առուծախով զբաղվող բիզնես, որն այդ ԱԱՀ-ն հաշվանցելու բազում ուղիներ ունի։

Գարիկ Մուսայելյան

08.02.2024

Այս օրենսդրական նախագիծը հարկային կարգավորման ոլորտի հետ անուղակի (երկրորդային) առնչություն ունի, իսկ դրա առաջնային (քողարկված) նպատակն է՝ անձանց զրկել իրավական պաշտպանություն հայցելու հնարավորությունից։ Անգամ հիմա հասարակության զգալի մասին որակյալ իրավաբանական (փաստաբանական) ծառայությունները հասանելի չեն, քանի որ այդ ծառայությունները մատչելի չեն։ Ակնհայտ է, որ այս նախագծի ընդունման արդյունքում դրանց գներն էլ ավելի կբարձրանան, ընդ որում կբարձրանան քաոտիկորեն՝ զգալի անգամ գերազանցելով հարկման ընդհանուր համակարգի անցման տարբերության հարաբերակցությունը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իտարբերություն նոտարական ծառայությունների գների՝ իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների գներն ինքնակարգավորվող են։ Արդյունքում՝ կստանանք «Անշարժ գույքի գները, բայց առանց օտարերկրացիների», իսկ դրա հիմնական զոհը կլինի սպառողը։ Նման իրավիճակն անթույլատրելի է, քանի որ անձը կարող է իրեն թույլ չտալ ընթրելու ռեստորանում, հարդարվելու վարսավիրանոցում, և/կամ իր բախտը վիճակախաղալու, որովհետև այս բարքերը երբեմն կարող են ճոխություն լինել, սակայն որակյալ իրավական պաշտպանություն ստանալու հնարավորությունը երբեք ճոխություն չէ։ Մարդուն պարզապես օտար է համերաշխությունն այն մտքի հետ, որ ինքը զրկվել է տարրական ինքնապաշտպանվելու հնարավորությունից, ինչը հասու է անգամ մակաբույծին, իսկ այս նախագիծն ինքնին, ուղղակի և անմիջական բռնաճնշման տիպիկ դրսևորում է, որով փորձ է կատարվում հասնել անձի պաշտպանունակության վերացմանը։

Կարեն Մեժլումյան

07.02.2024

Առաջարկում եմ օրինագիծը հանել շրջանառությունից։

Տեսնել ավելին