«Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված ակտիվի սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման կարգը, հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը և ժամանակահատվածը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
7 - Դեմ
Հիմնավորում
«Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված ակտիվի սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման կարգը, հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը և ժամանակահատվածը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 22.11.2023թ․ ՀՕ-375-Ն օրենքով լրացում է կատարվել oրենսգրքի՝
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում՝ սահմանելով, որ անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ,
- 19-րդ հոդվածում՝ սահմանելով, որ անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը կարող է սահմանել հարկի կամ հարկման բազայի նվազեցում` Կառավարության սահմանած կարգով, չափերով և ժամանակահատվածով,
- 55-րդ հոդվածում՝ սահմանելով, որ անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ։
Oրենսգրքի վերոնշյալ լրացումներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել սահմանել անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց շահութահարկով և ավելացված արժեքի հարկի հարկման բազաների որոշման նպատակով ակտիվների և սկզբնական արժեքների որոշման, ծախսերի փաստաթղթավորման, հարկի կամ հարկման բազայի նվազեցման առանձնահատկություններ։
- Նախագծի նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել`
1) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունների` մինչև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց գրանցման պահը ընկած ժամանակաշրջանների համար հարկի կամ հարկման բազայի նվազեցման առանձնահատկություններ: Ընդ որում, նախագծով առանձնահատկություններ նախատեսվում են սահմանել միայն իրավաբանական անձանց մասով․
- ավելացված արժեքի հարկի մասով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության արդյունքներով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող ապրանքների մատակարարման (բացառությամբ` հիմնական միջոցների) կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) գործարքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են նվազեցվել նախագծով սահմանվող ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարի չափով: ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարներն արտացոլվելու են համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում: Ընդ որում, սահմանվել է նաև, որ կարգին համապատասխան ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարների հանրագումարը չի կարող գերազանցել մշտական հաստատության 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ապրանքային` այդ թվում` հումք-նյութերի, մնացորդի (բացառությամբ հիմնական միջոցների) արժեքի 20 տոկոսը,
- շահութահարկով հարկման բազան որոշելիս նախատեսվում է նախագծով սահմանված կարգավորումներին համապատասխան համախառն եկամտից նվազեցվել օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով չհիմնավորված՝ օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումները,
2) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցումից հետո ընկած ժամանակահատվածների շահութահարկի հաշվարկման նպատակով ակտիվների սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման առանձնահատկություններ․
- ակտիվների և պարտավորությունների փաստաթղթավորման պահանջը կհամարվի բավարարված Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվեկշռային ակտով,
- հաշվեկշռային ակտում ներառված ակտիվների սկզբնական արժեքները կորոշվեն օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով, իսկ դրանց բացակայության դեպքում` շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական արժեքից ելնելով։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Քննարկվել է
16.01.2024 - 06.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2005
Տպել