Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվող մրցույթի շրջանակներում առավել շատ թվով մասնակիցների մասնակցության ապահովմամբ։

Նախագծի մշակման անհրաժեշտությունն առաջացել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի կողմից Էկոնոմիկայի նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 3.1․15-րդ կետի է) ենթակետի կատարումն ապահովելու նպատակով։  

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

              Արդի ժամանակաշրջանում անհրաժեշտությունն է առաջացել Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափորոշիչներին համապատասխան իրականացնել մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ՄԵԿ) համարակալման և հաշվառման (էլեկտրոնային տվյալների բազա) ծրագիրը (այսուհետ Ծրագիր)։

             Ծրագրի մշակման ապահովման համար անհրաժեշտ է ծրագրին առնչվող իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխությունը։ Որոշման հաստատված դրույթները սահմանափակում են գնումների օրենսդրությամբ նածատեսված մրցույթների մասնակցությանը, ուստի իրավիճակի խնդրո առարկայից ելնելով սույն նախագծի փոփոխությունը կապահովի առավել թափանցիկ մրցակցություն։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծերի ընդունմամբ բնագավառում գործող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի իրավակարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում ՄԵԿ-ի Ծրագիրը, ուստի Ծրագրի դրույթների լիաժեք ապահովման նպատակով մշակվել է սույն նախագիծը։

Սույն նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 6.Կապը կառավարության ծրագրի եվ ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝  Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

  1. Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի Հայաստանի Հանրապետությունում բուծվող ՄԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվություն՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավում, ինչպես նաև հանարապետությունում ՄԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունների զարգացմանը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։

 

 

 

  • Քննարկվել է

    15.01.2024 - 02.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2348

Տպել