Հիշել նախագիծը

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակով համապատասխան մրցութային ընթացակարգ սահմանելու անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա հետագայում կազմավորվող մրցութային հանձնաժողովին ընտրել հնարավորիս փորձառու, սահմանված չափանիշների բավարարող և տվյալ մարզում կոնցեսիոն կառավարման հանձնվող բժշկական կազմակերպության առավել արդյունավետ գործունեություն ապահովող կոնցեսիոներ:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

          Վերջին տարիներին ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպությունների արդիականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվել են զգալի ներդրումներ, մասնավորապես` կառուցվել կամ հիմնանորոգվել են շուրջ 15 մարզային բժշկական հաստատություն, որոնք հագեցվել են արդի բժշկական սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և պարագաներով: Այնուամենայնիվ, շատ դեպքերում անգամ այդ բժշկական կենտրոնները գործում են թերծանրաբեռնված, ցածր է տեղում` սեփական բնակավայրին մոտ բուժում ստացող մարզային բնակչության տեսակարար կշիռը, ցածր են մարզերում բժշկական կադրերով հագեցվածության ցուցանիշները, մասնավորապես` մարզերում աշխատում են բժիշկների ընդամենը շուրջ 29%-ը, միջին բուժանձնակազմի համապատասխան ցուցանիշը կազմում է 51%, մարզային բժշկական հաստատությունների գործունեության կառուցվածքում գերակշռում է թերապևտիկ ծառայությունը (ՀՀ մարզային բժշկական հաստատություններում իրականացվում է վիրահատությունների ընդհանուր թվի ընդամենը 23,6%-ը):  Մարզային բժշկական հաստատություններում եկամուտների ընդհանուր կառուցվածքում ցածր է նաև (միջինում շուրջ 10%) վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը:

Հետևաբար, մարզերում գործող բժշկական հաստատությունների սպասարկման որակի բարելավման, կազմակերպությունների արդյունավետ կառավարման, բուժ. անձնակազմի հաստիքների համալրման, եկամտաբերության ապահովման տեսանկյունից առավել նպատակահարման տարբերակը դրանք կոնցեսիոն պայմանագրի համաձայն կառավարման հանձնել է:

Նշված համահունչ է նաև ՀՀ կառավարության որդեգրած «պետություն-մասնավոր սեկտոր համագործակցություն» քաղաքականության հետ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպությունները որպես կանոն համայնքային, մարզային կամ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կազմակերպություններ են (առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող համայնքային կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններ, նեղ մասնագիտացված ծառայություններ մատուցող կամ բազմապրոֆիլ փակ բաժնետիրական ընկերություններ և այլ):

Կոնցեսիոն պայմանագրի համաձայն կառավարման է նախատեսվում հանձնել մարզերում գործող փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:  Նշված կազմակերպությունների բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որոնց 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են ՀՀ մազպետարաններին կամ ՀՀ առողջապահության նախարարությանը` ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն:

      4.Կարգավորման նպատակը և բնույթը. ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է սահմանել մրցութային ընթացակարգ, համաձայն որի հետագայում կկազմակերպվեն բժշկական կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակով հայտարարվող մրցույթները:

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը. Առաջարկված ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպասնի բժշկական կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակով հայտարարվող մրցույթների հայտարարմանը, անցկացմանը և ամփոփմանը ՀՀ օրենքով սահմանված կարգով, մրցութային հանձնաժողովի կողմից հնարավորիս փորձառու, սահմանված չափանիշների բավարարող և տվյալ մարզում կոնցեսիոն կառավարման հանձնվող բժշկական կազմակերպության առավել արդյունավետ գործունեություն ապահովող կոնցեսիոների ընտրությանը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ նախագծի ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների  ավելացում կամ նվազեցում տեղի չի ունենա:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ նախագծի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Քննարկվել է

    22.01.2018 - 10.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9208

Տպել