«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 396.1-ին հոդվածի`
1) 1-ին մասում՝
ա. «դրոշմապիտակներով» բառը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով» բառերով,
բ. «ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող» բառերը փոխարինել «պարտավորություն կրող» բառերով,
գ. «դրոշմապիտակների» բառը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների» բառերով,
2) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մաս․
«1․1 Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող անձանց նկատմամբ կիրառվում են ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող անձանց համար սույն գլխով և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգավորումները, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ։»։
Հոդված 2. Օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասում «գրանցված» բառից հետո լրացնել «(կամ չգրանցված)» բառերը, իսկ «դրոշմապիտակների համար» բառերը փոխարինել «դրոշմապիտակների կամ դրոշմավորված ապրանքները սեփական արտադրությունում օգտագործելու համար» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 424-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին կետում «500» թիվը փոխարինել «100» թվով․
բ. 2-րդ կետից հանել «մեկ միլիոն» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս․
«2. Ակցիզային դրոշմանիշը և (կամ) դրոշմապիտակը ապրանքի (տարայի) վրա տեսանելի տեղում` վերին կամ կողային մակերեսներին, այդ թվում՝ պիտակի վրա փակցված չլինելու, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող (շշալցվող կամ ցանկացած այլ կերպ տարայավորվող (փաթեթավորվող)) դրոշմավորման ենթակա ապրանքները «ներմուծված» մակագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքները «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորելու դեպքերում, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի, յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար գանձվում է տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ պակաս, քան 100 հազար դրամ:»։
Հոդված 4. Օրենսգրքում 424.1-ին հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 424.2-րդ հոդված.
«Հոդված 424.2. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելը
1․ Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու դեպքում, եթե դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքների ընդհանուր արժեքը և (կամ) օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը օտարողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով՝
1) չի գերազանցում 50 հազար դրամը, ապա օտարողը վճարում է տուգանք` 500 հազար դրամի չափով.
2) գերազանցում է 50 հազար դրամը, ապա օտարողը վճարում է տուգանք` ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն 500 հազար դրամը:»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
15.01.2024 - 30.01.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2406
Տպել