«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ազգային ժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը, որի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության, քննչական մարմինների, հակակոռուպցիոն, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարման ծառայությունների և Պրոբացիայի ծառայության պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»։
Նույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների կամ դասային աստիճանների կամ որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:»
Հաշվի առնելով վերոնշյալն՝ անհրաժեշտություն է առաջացել Պրոբացիայի ծառայության պաշտոնները և կոչումները ՀՀ կառավարության սույն որոշմամբ համապատասխանեցնել այլ պետական մարմինների պաշտոններին և կոչումներին
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Պրոբացիայի ծառայության պաշտոնները և կոչումները համապատասխանեցնել այլ պետական մարմինների պաշտոններին և կոչումներին:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կսահմանվի Պրոբացիայի ծառայության պաշտոնների համապատասխանությունը պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության, քննչական մարմինների, հակակոռուպցիոն, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններին, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կոչումների համապատասխանությունը պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների կամ դասային աստիճանների կամ որակավորման դասերին։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա։
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
12.01.2024 - 27.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1911
Տպել