Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N -   Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1016-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1010-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման ամբողջ տեքստում «տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության կամ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող» բառերով.

2) Որոշման ամբողջ տեքստից, բացառությամբ 3-րդ կետի, «ոչ պարենային» բառերը հանել.

3) Որոշման 2-րդ կետի 1)-ին ենթակետում «ապրանքների» բառը փոխարինել «արտադրանքի» բառով.

4) Որոշման հավելվածի 3-րդ կետը և կետով հաստատված N 2 Ձևն ուժը կորցրած ճանաչել.

5) Որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից ԵԱՏՄ կամ ՀՀ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները:

  1. «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ԵԱՏՄ կամ ՀՀ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասին տեղեկատվությունը վերադաս մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և համապատասխան տեսչական մարմիններին տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը՝ էլեկտրոնային եղանակով կամ կրիչով` համաձայն ձևի:»:

    2․ Հավելվածի 2-րդ կետով հաստատված Ձևը շարադրել նոր խմբագրությամբ․

«Ձև

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

 

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը

Արտադրանքի անվանումը

1

2

 

 

 

 

 

 

»։

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.01.2024 - 01.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1727

Տպել