Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 ԵՎ 3208 90 910 9 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՀԱԾՈՅԱՑՄԱՆ ՏԱՐԱՆԵՐԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՓԱՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ                 3208 90 190 9 ԵՎ 3208 90 910 9 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՀԱԾՈՅԱՑՄԱՆ ՏԱՐԱՆԵՐԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՓԱՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2023 թվականի նոյեմբերի 24-ի ԵՏՀ Խորհրդի N 140 որոշմամբ  Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է սակագնային քվոտա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 և 3208 90 910 9 ծածկագրերին դասվող լաքերի և ներկերի, որոնք նախատեսված են սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար։ Սակագնային քվոտայի ծավալը կազմում է 500 տոննա, և արտոնությունը գործում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 դեկտեմբերի 31-ը։

Հարկ է նշել, որ նշված սակագնային քվոտան տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար, ինչի հետ կապված Որոշման մեջ նախատեսվում է ապրանքը ներմուծելու ժամանակ ներկայացնել  2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի համար հատկացված լաքերի և ներկերի, որոնք նախատեսված են սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար, 500 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծումը ազատել մաքսատուրքի վճարումից։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 140 ԵՏՀ Խորհրդի որոշմանը համապատասխան  Հայաստանի Հանրապետություն  լաքերի և ներկերի ներմուծման գործընթացը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է  ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․1․ կետի դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային, այդ թվում ԵԱՏՄ շուկայում, մրցակցության շարունակական աճը։

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 և 3208 90 910 9 ծածկագրին դասվող լաքերի և ներկերի նկատմամբ, որոնք նախատեսված են սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար, սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    11.01.2024 - 26.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1523

Տպել