Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծումը։

Վերջին շրջանում նկատվում է թարմ – պաղեցված հավի մսի շուկայում դժվար վերահսկելի իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծված սառեցված թռչնամիսը հաճախ վաճառվում է սպառման ցանցերին՝ որպես թարմ – պաղեցված, հատով, չփաթեթավորված և չմակնշված թռչնամիս։

Միաժամանակ առաջարկվում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959 – Ն որոշման 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը սահմանող N1 հավելվածով սահմանված քվոտայի ցանկից հանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 100 1, 0207 11 300 1, 0207 11 900 1 ծածկագրերին դասվող թարմ – պաղեցված հավի միսը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող հավի մսի ներկրումը։

  • Քննարկվել է

    11.01.2024 - 26.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3078

Տպել

Առաջարկներ`

Թռչնաբույծների ասոցիացիա

22.01.2024

Նախագծին կողմ եմ։ Այն ավելի վաղ էր պետք, շուկայում տեղական և ներկրվող անհավասար մրցակցությունը վերացնելու համար։ Ներկրվող անվտանգության առումով խիստ խնդրահարույց է և չի ապահովում ԵԱՏՄ իրավական ակտերի և գործող ԳՈՍՏ֊ի պահանջները։ Թռչնաբույծների ասոցիացիա

"Ֆրոզեն Միթ" ՍՊԸ

19.01.2024

Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ նշել, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պատշաճ կերպով գրանցված և գործող ընկերությունները, ոորոնք պատշաճ կերպով գործունեություն են իրականացնում թարմ-պաղեցված հավի ներմուծման ոլորտում, կրելու են ահռելի վնասներ՝ չկարողանալով զբաղվել իրենց կողմից իրականացվող բնականոն ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի արդյունքում գրեթե անհնարին է դառնալու վերջիններիս կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձի պատշաճ վճարումը, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ իրենց վարկային պարտավորությունների պատշաճ կատարումը։ Բացի այդ, վերոոնշյալ ընկերությունները ունեն հաստատված գործարար հարաբերություններ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք խոշոր և փոքր առևտրային ցանցերի և սննդի կետերի հետ, որպիսիք նույնպես կարող են տուժել նախագծի ընդունման արդյունքում։ Այսպիսով, նախագծի ընդունման հետևանքով ընկերությունները կրելու են ինչպես նյութական վնասներ, այնպես էլ վտանգվելու են վերջիններիս գործարար համբավը և հեղինակությունը։ Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ սույնով խնդրում եմ վերանայել նախագծի ընդունումը։ Հարգանքով` "Ֆրոզեն Միթ" ՍՊԸ

Գոհարիկ Խաչատրյան

17.01.2024

Հարգելի նախագծի հեղինակ՝ Առաջարկում եմ ստորվ նշված դրույթներում կատարել լրացումներ՝ 1. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում գրված է, որ լաբորոտոր փոձաքննության արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, հիմնականում՝ Salmonella, Listeria ախտորոշումներով։ Առաջարկում եմ հիմնավորման մեջ ներկայացնել լաբորատոր փորձաքննությունների վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա, որտեղ հստակ կարտացոլվի սառեցված, թե թարմ - պաղեցված թռչնամսի փորձաքննության արդյունքներն են անբավարար։ 2. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում նշված են ցուցանիշներ շուկայի շրջանառույան վերաբերյալ, մասնավորապես՝ օրվա կտրվածքով շուկայական պահանջարկը կազմում է միջինում 140 տոննա /թռչնամիս և ենթամթերք/, առաջարկում եմ նշված ինֆորմացիայի կողքին ավելացնել հետևյալը՝ ինչքան է կազմում թարմ - պաղեցված ամբողջական հավի ներմուծուման քանակը և շուկայի ընդհանուր շրջանառության քանի տոկոսն է դա։ Անհրաժեշտ է հստակ հականալ ինչ ծավալի ներմուծում է արգելվելու այս նախագծով, դա շուկայի քանի տոկոսն է և ինչքանով է դա լուծելու ոլորտում առկա խնդիրները։

Տեսնել ավելին