Լրամշակման փուլում է
<<ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009
ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումը ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության համատեքստում իրականացնելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N562-Ն որոշմամբ սահմանվել են ընդհանրական չափորոշիչներ, որոնց շրջանակներում գնահատող մարմինների կողմից հաստատվել են աշխատանքների գնահատման մեթոդաբանություններ: ՀՀ կառավարության գործող որոշմամբ նախատեսված գնահատման չափորոշիչներում բացակայում են չափելի արդյունքները, որոնք մասամբ լրացվել են մեթոդաբանություններով: Բացի նշվածից՝ գործող չափորոշիչները չեն բնութագրում ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը:
Հավելենք նաև, որ ՀՀ կառավարության 03.08.2017թ-ի նիստի 29.7/[416575]-17 N 33 արձանագրությամբ տրված հանձնարարականով սահմանվել են ՀՀ մարզպետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման այն ցուցանիշները, որոնց շրջանակներում մշակված գնահատման կարգը մինչև 2017 թվականի սեպտեմբերի 4-ը պետք է ներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությամբ նախատեսվել են հետևյալ ռազմավարական չափորոշիչները՝
2025թ.-ի դրությամբ առանձին վերցված յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը ։
2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով ` համեմատած 2014թ.-ի հետ:
Վերը նշվածը փաստում է, որ ՏԶՌ գործունեության շրջանակը չափազանց լայն է:
Ելնելով վերը նշվածից՝ ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնց չափելի ցուցանիշների կիրառմամբ կգնահատվի հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման գործընթացում ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը:
Կարգավորման առարկան
Նախագծով վերանայվում են մարզպետների կատարած ախատանքի գնահատման չափորոշիչները և առավելագույն միավորները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կշեշտադրվի ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման ուղղութմաբ մարզպետների կատարած աշխատանքների գնահատումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:
-
Քննարկվել է
22.01.2018 - 06.02.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 9828
Տպել