Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի №

1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի
կողմից 2023 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության բյուջետային
համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 12-ի
ՀՕ-277-Ն, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-278-Ն, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-279-
Ն, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություն
կատարելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-280-Ն օրենքների կիրարկումն ապահովելու,
ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի №1098-Ն
որոշման մեջ առկա հասկացությունները ներկայիս օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ Ազգային Ժողովի
կողմից վերոնշյալ օրենքների ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է մշակել «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2006 թվականի №1098-Ն որոշման մեջ փոփոխություններ
կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ, որոնցով կապահովվի դրանց կիրարկումը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել
է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Մինչ այժմ Հայաստանի
Հանրապետության կառավարության 2006 թվականի №1098-Ն որոշմամբ սահմանվում էր Հայաստանի
Հանրապետության համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող
անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում
պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից
ստացվող միջոցների տնօրինման կարգը: Նախագծի ընդունման արդյունքում այդ որոշումը
կհամապատասխանեցվի վերոնշյալ օրենքներով սահմանվող դրույթներին և կտարածվի նաև պետական
սեփականություն համարվող հողերի օտարումից ստացված միջոցների տնօրինմանը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկա պահին գործող ռազմավարական փաստաթղթերով
ամրագրված ռազմավարական նպատակադրումների հետ ուղիղ առնչություն չունի:

  • Քննարկվել է

    09.01.2024 - 25.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1727

Տպել