Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշմամբ հաստատված Ներքին գործերի նախարարության կանոնադրության համաձայն՝ նախարարությանը միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում վերապահվել են քաղաքականության մշակման և մոնիթորինգի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջանակներում իրականացվող ծավալուն գործառույթներ, որոնք, ըստ էության, կարելի է բաժանել չորս խմբերի՝ ՀՀ քաղաքացիության շնորհում և դադարեցում, փաստաթղթավորում, օտարերկրացիների կացություն և բնակչության պետական ռեգիստր:
Վերոհիշյալ յուրաքանչյուր խմբի աշխատանքների իրականացումը համակարգելու նպատակով նախատեսվում է Ծառայության պետի 1 տեղակալի հաստիք (ընդամենը՝ Ծառայության պետի տեղակալի 4 հաստիքային միավոր): Դրանից զատ, 1 հաստիքային միավոր կառանձնացվի Ծառայության պետի օգնականի համար։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծի ընդունման պայմաններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 4 հավելվածի 11-րդ կետում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը) կսահմանվի «573», որից՝ ղեկավարի տեղակալների առավելագույն թիվը՝ «4», ղեկավարի օգնականների առավելագույն թիվը՝ «1»։
3. Կապը ռազմավարական փաստղթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունը.
Հաստիքների համար հաշվարկները վերջնական տարբերակով հնարավոր է ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հաստիքացուցակի հաստատումից հետո:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականության իրականացման շրջանականերում իրեն վերապահված գործառնական և կազմակերպական լիազորությունները կիրականացնի առավել արդյունավետ:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
09.01.2024 - 24.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միգրացիա և քաղաքացիություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1711
Տպել