Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

        «Եղեգնաձոր համայնքի տարածքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»   համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումով։ 

 2
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         
    Եղեգնաձոր համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի /Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ, Մալիշկա, Վերնաշեն/ գոտիավորումը:
     Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 12-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի համար, որոշման նախագծի N 1 հավելվածի 1-2-րդ և 5-9-րդ կետերով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկվել են 0.5, 10-13-րդ և 15-22-րդ կետերով սահմանված դրույքաչափերը՝ 0.3, Եղեգնաձոր քաղաքային բնակավայրում՝ 11-րդ և 22-րդ կետերով սահմանված դրույքաչափերը հաշվարկվել են 0․5, իսկ 17-րդ կետում նշված դրույքաչափը 1.5 գործակիցներով:  

     «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 281-րդ հոդվածների համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում տեղական տուրքերը և վճարները: Հետևաբար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:        

 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

      «Եղեգնաձոր համայնքի տարածքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»   համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմնի սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների և սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների  համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթներից:

 4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը


     Քանի որ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած  պարտադիր գանձույթ է, իսկ տեղական վճարը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերի և տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական տուրքերի և վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

  • Քննարկվել է

    08.01.2024 - 23.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1743

Տպել