Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

         Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու  նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին.

  1. Էդգար Մարտիրոսի Սևիկյանին (ծնված` 2001 թվականի օգոստոսի 08-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N ՆՀ-299-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  2. Խարիտոն Արմենի Այվազյանին (ծնված` 2003 թվականի նոյեմբերի 08-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի N ՆՀ-292-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  3. Տիգրան Բենիկի Ավանեսյանին (ծնված` 2002 թվականի ապրիլի  13-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի N ՆՀ-292-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  4. Նարեկ Մխիթարի Հովհաննիսյանին (ծնված` 2002 թվականի հունիսի 11-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի N ՆՀ-292-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  5. Տիգրան Սամվելի Խաչիյանին (ծնված` 2005 թվականի հունվարի 6-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N ՆՀ-292-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  6. Դավիթ Երվանդի Սուքիասյանին (ծնված` 2005 թվականի փետրվարի 25-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի նոյեմբերի 3-ի N ՆՀ-346-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  7. Երվանդ Երվանդի Սուքիասյանին (ծնված` 2005 թվականի փետրվարի 25-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի նոյեմբերի 3-ի N ՆՀ-346-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  8. Միշել Արմենի Այվազյանին (ծնված` 2005  թվականի հունիսի 21-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի նոյեմբերի 3-ի N ՆՀ-346-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  9. Գոռ Հակոբի Լուլուկյան (ծնված` 2003 թվականի հունվարի 02-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի հունիսի 1-ի N ՆՀ-184-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Եղվարդ, Երևանյան փող., շ, 16, բն. 26, զինհաշվառումը՝ ՀՀ, Կոտայքի մարզի ՄՏՍ զինկոմիսարիատ),

         Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության մինչև 19 տարեկանների և մինչև 21 տարեկանների հավաքականների ու ֆուտզալի  ազգային հավաքականի կազմում հանդես գալու  նպատակով տարբեր ժամանակներում Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և քաղաքացիություն են ստացել հետևյալ քաղաքացիները.

  1. Արտյոմ Արմենի Զաքարյան (ծնված` 1997 թվականի հուլիսի 06-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Աճառյան փող., շ. 5, բն. 17, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 3 զինկոմիսարիատ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը ստացել է այլ հիմքով՝ մինչև 2023 թվականի ձմեռային զորակոչը, 26 տարին լրացել է 2023  թվականի հուլիսի 06-ին, նրան տրամադրվել է զինգրքույկ, սակայն դեռևս ազատված չէ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից),
  2. Արթուր Գեղամի Դանիելյան (ծնված` 1998 թվականի փետրվարի 09-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը ստացել է ՀՀ Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Ա որոշումով, 26 տարին լրանում է 2024 թվականի փետրվարի 09-ին),
  3. Հայկ Ալեքսանդրի Գալստյան (ծնված` 1998 թվականի մարտի 23-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի կենտրոնական զինկոմիսարիատ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը ստացել է ՀՀ Կառավարության 2022 թվականի հուլիսի 22-ի N 1186-Ա որոշումով, 26 տարին լրանում է 2024  թվականի մարտի 23-ին):

       Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում, մասնակցելու  են  ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին, իսկ Արտյոմ Արմենի Զաքարյանը հրավիրվել է ֆուտզալի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով, մասնակցելու է ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:

                 Հետևաբար՝  անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

                 Ֆուտբոլիստներ Գոռ Արթուրի Աղբալյանը (ծնված` 1997 թվականի ապրիլի 25-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 3-ի N ՆՀ-749-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից վերջին տարկետումը ստացել է 2019 թվականի հունվարի 31-ի N 47-Ա որոշումով, 26 տարին լրանում է 2024  թվականի մարտի 23-ին) և Հովհաննես Էդուարդի Պողոսյանը (ծնված` 1997  թվականի դեկտեմբերի 17-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը ստացել է ՀՀ Կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 957-Ա որոշումով՝ մինչև 26 տարին լրանալը, 26 տարին լրացել է 2023  թվականի դեկտեմբերի 27-ին) հրավիրվել են Հայաստանի Հանրապետություն և խաղացել են ֆուտբոլի մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքական թիմերի կազմերում, վնասվածքների պատճառով երկար ժամանակ բուժման մեջ գտնվելու հետևանքով չեն խաղացել: Այս ֆուտբոլիստները նույնպես ընդգրկվել են «Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում:

          «Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    05.01.2024 - 20.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1726

Տպել