ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2023 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276–Լ որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով,
2) Որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «, այդ թվում` վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական անձինք (սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով)» բառերըհանել,
3) Որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում «Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ՝ Deloitte Touche Tohmatsu Limited,» բառերը հանել, իսկ «(այսուհետ՝ ընկերություն)» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերությունները» բառերը,
4) Որոշման հավելվածի 4-րդ կետում «անձանցից» բառից հետո լրացնել «(սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով)» բառերը, իսկ «կապիտալ ներդրումների» բառերից հետո լրացնել «(այդ թվում ներդրումային ծրագրի շրջանակում հողամասի ձեռքբերման արժեքը)» բառերը,
5) Որոշման հավելվածի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
6) Որոշման հավելվածի 7–րդ կետում «2023» թիվը փոխարինել «2024» թվով, իսկ «հարկային պատմության վերաբերյալ» բառերից հետո լրացնել «(վարկային դրական և բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանքները պետք է տրամադրված լինեն ոչ ուշ քան 10 օր առաջ)» բառերը,
7) Որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերում «ճարտարապետաշինարարական նախագիծը» բառերը փոխարինել «շինարարության թույլատվությունը» բառերով,
8) Որոշման հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետը «հանրապետությունում» բառից հետո լրացնել «առնվազն» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
04.01.2024 - 19.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2803
Տպել