Հիշել նախագիծը

Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

 «Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) շրջանակներում արդեն իսկ իրականացված մի շարք աշխատանքների շարունակականության, ինչպես նաև որոշմամբ սահմանված ակնկալվող արդյունքների ապահովման անհրաժեշտությամբ:

  1. Առկա իրավիճակը

Որոշման շրջանակներում Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան և Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրերում իրականացվել է վարելահողերի և բազմամյա տնկարկների իրավական խնդիրների ամբողջական գույքագրում (այս պահին իրականացվում են ծրագրի շահառուներին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի իրավական խնդիրների շտկման աշխատանքներ): Հայթաղ բնակավայրում կազմակերպության կողմից ձեռք է բերվել 11.4 հա ընդհանուր մակերեսով 39 հողակտոր: Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրում իրականցվել են չմշակվող հողերի գույքագրման աշխատանքներ, գոտիավորվել է կոնսոլիդացման համար առավել նպաստավոր հողատարածքները: Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում  առկա են մի շարք կադաստրային անճշտություններ, որոնց լուծումը և ժամանակատարությունը անհնարին են դարձում սեղմ ժամկետներում հասնել որոշմամբ դրված խնդիրների լուծմանը: Հաշվի առնելով, որ որոշման գործողությունը ավարտվել է անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն որոշման նախագիծը, որում ներառված է մինչև որոշման գործողության ավարտը շահագրգիռ մարմինների հետ քննարկված փոփոխությունները և լրացումները:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան հայեցակարգերի և ծրագրերի։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 1363-Ա որոշման 2.4 կետով  նպատակ է դրվել «Խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը»։

  1. Կարգավորման նպատակը

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է հաստատել նոր որոշում, որը կապահովի փորձնական ծրագրի շարունակականությունը՝ բարձրացնելով արդեն իսկ ծախսված ֆինանսական միջոցների արդյունավետությունը:

Ծրագրի իրականացման ապահովման արդյունավետության բարձրացման նպատակով ազգային գեոպորտալի հետ համատեղ դիտարկվել է նաև կազմակերպության կողմից վարվող առցանց էլեկտրոնային հարթակը (https://agriland.am/en/)։ Հստակեցվել է կազմակերպության կողմից վաճառվող հողամասերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հնարավորություն է տրվել կազմակերպությանը մինչև ծրագրի ավարտը ձեռք բերված հողամասերը տրամադրել վարձակալության:

Որոշմամբ որպես անկնկալվող արդյունք նախատեսվել է շուրջ 90 հա հողատարածքի ձեռքբերում կամ բարելավում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքները, որ 2023 թվականին կազմակերպության կողմից Արմավիրի մարզի Հայթաղ բնակավայրում ձեռք են բերվել 11.4 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողեր և 2024 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է 80 հա գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներառում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կազմակերպության միջոցով պատշաճ կապահովվի հողային բարեփոխումների փորձնական ծրագրի իրականցման շարունակականությունը։

 

  • Քննարկվել է

    04.01.2024 - 24.01.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2976

Տպել