Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի n 1313-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եվ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատարանի օրինական ուժ ստացած 11.01.2016թ. թիվ ՎԴ/11540/05/13 վճիռը կատարելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ վարչական դատարանը 11.01.2016թ. թիվ ՎԴ/11540/05/13 վճռով մասնակի բավարարել է «Պլենիում» ՍՊԸ-ի հայցը և վճռել պարտավորեցնել ՀՀ ֆինանսների նախարարությանը կատարել Պլենիում ՍՊԸ-ի կողմից 2011 թվականի մարտի 22-ին պետական բյուջե վճարված 30.000.000 ՀՀ դրամ սակագնային քվոտայի` 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդը` 21.274.968 ՀՀ դրամը, Պլենիում
ՍՊԸ-ին վերադարձնելուն ուղղված գործողություններ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 09.11.2016թ., որի կատարման նպատակով ՀՀ վարչական դատարանի կողմից 13.01.2017թ. տրվել է թիվ ՎԴ/11540/05/13 կատարողական թերթը:

«Պլենիում» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն է մուտքագրվել դիմում, որով առաջարկվել է թիվ ՎԴ/11540/05/13 վճիռը կատարելու կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում քննարկել հաշտության համաձայնություն կնքելու հարցը հետևյալ պայմաններով` 21.274.968 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջեից վերադարձնելու մասով կազմել ժամանակացույց և մարումները կատարել համամասնորեն մեկ տարվա ընթացքում` ամսական կտրվածքով:

Վճիռը կատարելու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և ՀՀ ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի կատարել ՀՀ վարչական դատարանի օրինական ուժ ստացած վճիռը:

 

  • Քննարկվել է

    22.02.2017 - 15.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8751

Տպել