Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից՝ փոխադրամիջոցի հափշտակության կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ հարուցելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականտիրոջ տնօրինմանը հանձնելը։ Նշված նորմը կգործի, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին։
-
Քննարկվել է
27.12.2023 - 11.01.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2173
Տպել