Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

<<9. Թույլատրվում է բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերում առանց հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության օգտագործել կամ կառուցապատել առավելագույնը մինչև 200 քառակուսի մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության շենքեր ու շինություններ:>>:

 

ՀՈԴՎԱԾ 2.  Անցումային դրույթներ

  1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական գրանցում ունեցող այն հողամասերը, որոնց գրանցված գործառնական նշանակությունը կամ օգտագործման նպատակը չի համապատասխանում գրանցված հողամասի նպատակային նշանակությանը կարող են օգտագործվել գրանցված գործառնական նշանակությանը կամ օգտագործման նպատակին համապատասխան՝ առանց հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերում փոփոխություն կատարելու:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հողամասերի նպատակային նշանակությունները հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերում կարող են փոփոխվել և համապատասխանեցվել գրանցված գործառնական նշանակություններին կամ օգտագործման նպատակին.

1) ցանկացած հիմքով հողամասի նկատմամբ նոր պետական գրանցման դեպքում՝ առանց սեփականատիրոջ համաձայնության, եթե հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո այն համապատասխանում է համայնքի օգտագործման սխեմայում նշված՝ տվյալ հողամասի նպատակային նշանակությանը.

2) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշում ընդունելուց հետո, եթե չի պահպանվում սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.01.2018 - 02.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11927

Տպել

Առաջարկներ`

Տարոն Սերոբյան

29.01.2018

Քանի որ18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշումով սահմանված է տնամերձ հողամասերում մինչև 200 քմ հասարակական նշանակության շինությունների օրինականացում(ինչպես նշված է նախորդ հաղորդագրությունում), կարծում եմ ճիշտ կլինի, որ այս օրենքի մեջ ներառվի նաև հասարակական շինությունները, որովհետև ինչպես նշել եմ նախորդ հաղորդագրության մեջ, եթե կա ինքնակամը օրինականացնելու տարբերակ ճիշտ կլինի, որ լինի նաև օրինական կառուցելու տարբերակ, որպեսզի իրավական դաաշտը քաղաքացիներին ավտոմատ կերպով չմղի ինքնակամ կառուցելու և հետո օրինականացնելու, այլ դիմի համապատասխան համայնքապետարան վերձնի շինարարության թույլտվություն և համապատասխան նախագծով կառուցի այդ շինությունը: Շնորհակալություն ուշադրության համար:

Տարոն Սերոբյան

24.01.2018

Հատված 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշումով հաստատված կարգից. 14. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամաuերում (տնամերձ այգեգործական անհատական բնակելի տան կառուցման և uպաuարկման համար հողամաuեր) ինքնակամ կառուցված հաuարակական և (կամ) արտադրական կառույցները (այդ թվում` կիսակառույց անկախ դրանց ավարտվածության աստիճանից) կարող են ճանաչվել օրինական` սույն բաժնի 9 10 և 11-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան ընդ որում համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո՝ ինքնակամ կառուցված` մինչև 200 քառ. մետր հաuարակական կամ արտադրական նշանակության կառույցների համար` 30 իսկ 200 քառ. մետրից ավելիի դեպքում` 60-օրյա ժամկետում ընդունում է oրինականացման կամ մերժման մասին որոշում: (14-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն 14.07.11 N 981-Ն) 15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տվյալները ինչպես նաև` ա) եթե օրինականացվող հասարակական և (կամ) արտադրական կառույցների մակերեսը գերազանցում է բնակելի կառույցների ընդհանուր մակերեսի 50 տոկոսը բայց չի գերազանցում հողամասի չկառուցապատված մակերեսի 30 տոկոսը ապա` հողամաuի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխության մասին տվյալները բ) եթե օրինականացվող հասարակական և (կամ) արտադրական կառույցների մակերեսը չի գերազանցում բնակելի կառույցների ընդհանուր մակերեսի 50 տոկոսը և հողամասի չկառուցապատված մակերեսի 30 տոկոսը ապա` հողամաuի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխություն չի կատարվում: Արդեն իսկ ՀՀ կառավարությունը այդ վերը նշված որոշմամբ թույլատրել է օրինականացնել մինչև 200 քմ արտադրական շինությունները, ուստի այս օրենքի նախագիծը շատ հիմնավոր և տեղին է քանի որ եթե ինքնակամը օրինականացնելու տարբերակը կա, ուրեմն պետք է լիներ նաև օրինական ճանապարհով կառուցելու տարբերակ, որպեսզի քաղաքացիներին ավտոմատ կերպով չմղի ինքնակամ եղանակով կառուցման և հետգայում նաև օրինականացման:

Արսեն Բարսեղյան

18.01.2018

Սույն նախագիծին օրենքի ուժ տալու դեպքում որոշ օգուտներ կստանան փոքր և միջին բիզնեսով զբաղվող անձիք: Մասնավորապես. հնարավորություն կընձեռվի փոքր և միջին բիզնեսով զբաղվող անձանց, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության մինչև 200 քառակուսի մետր մակերեսով շենքերն ու շինությունները օգտագործել նաև որպես արտադրական տարածքներ՝ առանց հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության:

Տեսնել ավելին