«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ՀՀ վարչապետի 24.07.2023թ. ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 780-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի միջոցառման կատարումն ապահովելու նպատակով:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը և ակնկալվող արդյունքը ․
Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին ընդունված` ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-182-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) առաջարկվող իրավակարգավորումներից:
Մասնավորապես, Նախագծով.
1) վերանայվել են հասկացությունները,
2) խմբագրվել է կարգի 3-րդ գլուխը՝ հստակեցվել է փոստային առաքանու տեսակները,
3) սահմանվել են փոստային կապի օպերատորի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման պահանջներ,
4) Նախագծով առաջարկվում է կարգավորումներ սահմանել կապված հիբրիդային առաքանու ընդունման և հանձնման գործընթացի հետ՝ հաշվի առնելով, որ Օրենքով սահմանվել է նոր «հիբրիդային առաքանի» հասկացություն,
5) Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ անձնական տվյալների մշակման և գաղտնիության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Օրենքը լրացվել է նոր «6.2 Փոստային կապի գաղտնիության ապահովումը» հոդվածով,
6) Նախագծով առաջարկվում է խմբագրել 71-րդ կետը՝ նկատի ունենալով Օրենքի 10-րդ հոդվածի «ժէ) հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվները» կետը,
7) Նախագծով փոստային կապի օպերատորների կողմից հաշվետվություն ներկայացնելու պահանջ է սահմանվել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 11-Ն հրամանի 10-րդ կետի պահանջը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի՝ «35.2» կետերի միջոցառման կատարմամբ:
-
Քննարկվել է
26.12.2023 - 10.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Փոստային կապ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 1684
Տպել