Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
          2023 թվականի մայիսի 3-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։
          Հաշվի առնելով բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային հողերի, բնակավայրերի կանաչ գոտիների, պատմամշակութային հուշարձանների և բնապահպանական հողերի առանձնահատկությունները և դրանց նկատմամբ տարբերակված մոտեցում դրսևորելու անհրաժեշտությունը՝ Օրենքի՝ Կառավարության իրավասությունները սահմանող 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ գնահատման և փորձաքննության գործընթացներում Կառավարության իրավասությանը վերապահվել է պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակների հաստատումը։
          «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» վարչապետի 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշման հավելվածի 11-րդ կետում նախատեսվել է «Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառումը, որի կատարումն ապահովելու նպատակով առաջացել է «Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)։
 
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ընդունել Կառավարության որոշում, որով կհաստատվեն պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելով նշված տարածքներում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակների նկատմամբ։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Շրջակա միջավայրի նախարարություն:
 
4. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է տարբերակված մոտեցման ցուցաբերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության այն տեսակների նկատմամբ, որոնք ներառված չեն լինի պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում և կնախատեսվեն իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում։
 
5. Տեղեկատվություն Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին
«Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա:
 
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում:
 
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացված նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 13-րդ կետի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման կատարմամբ Օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի դրույթից, ըստ որի՝ գնահատման և փորձաքննության գործընթացներում Կառավարության իրավասությանն է վերապահվել պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակների հաստատումը։
Նախագիծը բխում է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» վարչապետի 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշման հավելվածի 11-րդ կետից, որը նախատեսում է «Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառումը։

  • Քննարկվել է

    25.12.2023 - 17.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1996

Տպել