Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2023 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի N 319-Լ որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարված փոփոխության համաձայն քննչական վարչությունը չի հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանում։ Գործնականում կարգի կիրառման ընթացքում առաջացած առանձին երկիմաստություններից և տարընթերցումներից խուսափելու նպատակով, ինչպես նաև 2022 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-55-Ն ՀՀ օրենքով սահմանված թեմատիկ ուսումնասիրության կիրառության հետ կապված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

 

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը.

Հարկային կարգապահության խրախուսման, հարկերի վճարումը, որպես մշակույթ արմատավորելու, ինչպես նաև հարկային վարչարարության շարունակական բարելավման նպատակով՝ 2021 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ կառավարության N 1324-Ն որոշմամբ հիմք դրվեց օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի գործարկմանը։

Ներկա կարգավորմամբ դիտարկվող ժամանակահատվածից դիմումը ներկայացնելու օրը ներառող ժամանակահատվածում հարկ վճարողի մոտ կարող են լինել գործող չափանիշների խախտումներ և հարկ վճարողը այդ ընթացքում դրսևորելով անկարգապահ վարքագիծ փաստացի կստանա օրինապահ հարկ վճարողի հավաստագիր։

ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշներց դուրս են մնացել միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության և թեմատիկ ուսումնասիրությունները, որոնց ընթացքում ևս ներկայացվում են ճշտված հաշվարկներ։

Միաժամանակ, ներկայումս հնարավոր են դեպքեր, երբ ելնելով գործող չափանիշներից, հարկ վճարողին շնորհվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր, սակայն գործնականում տնտեսվարող սուբյեկտը կարող է ձևավորված լինել վերակազմակերպման արդյունքում, իսկ իրավանախորդ կազմակերպությունները չհամապատասխանեն օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշներին։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում անուղղակի վարչարարության կիրառմամբ ակնկալվում է հարկ վճարողների շրջանում օրինապահ վարքագծի ամրապնդում և հարկային կարգապահության մակարդակի բարձրացում։ Արդյունքում առաջարկվող փոփոխությամբ կհստակեցվեն գործող չափանիշների կիրառումը, ինչպես նաև վերջիններիս կիրառման իմաստով կբացառվեն տարընթերցումները և երկիմաստությունները՝ համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենսդրությանը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման Հավելված N 1-ի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 2.3 կետից։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    22.12.2023 - 06.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1895

Տպել