Հիշել նախագիծը

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1.Անհրաժեշտությունը.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու պահանջով:

 Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ)  ոլորտի զարգացումը կարևորագույն խթան են հանդիսացել և հանդիսանում աշխարհի զարգացած երկրների և Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության բարձրացման, նորարարական և գիտակրթական համակարգերի զարգացման համար:

ՏՏ ոլորտը դեռևս 2000 թվականին ճանաչվել է որպես ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: ՏՏ ոլորտի զարգացման և տարածաշրջանում Հայաստանի` որպես զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշի ու մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված էլ դեռևս 2014 թվականին ընդունվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք):

ՏՏ ոլորտում Հայաստանն այժմ ունի մի շարք մրցակցային առավելություններ և դրական արդյունքներ գրանցելու գործում իր դերն է ունեցել նաև Օրենքի շրջանակներում ՏՏ ոլորտի գործունեություն իրականացնող սուբյեկտներին պետության կողմից հարկային արտոնության տրամադրումը, դրամաշնորհային ծրագրեր իրականացումը:

  1. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը.

     Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:

2015 թվականից մինչև սույն թվականի նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն: Մասնավորապես՝

2015 թվականին հավաստագրվել է 65 ընկերություն,

2016 թվականին հավաստագրվել է 103 ընկերություն,

2017 թվականին հավաստագրվել է 270 ընկերություն,

2019 թվականի հավաստագրվել է 230 ընկերություն,

2020 թվականին հավաստագրվել է 192 ընկերություն,

2021 թվականին հավաստագրվել է 210 ընկերություն:

2022 թվականն աննախադեպ է դիմումների և տրամադրված հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են։

     Օրենքի համաձայն տնտեսավարող սուբյեկտ են համարվում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք ևս կարող են դիմել, ստանալ հավաստագիր և արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թվականից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն։

 Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:                                                                                                                               

Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նա­­խագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

  1. 4. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև իրավական համապատասխան հիմքեր ստեղծել, որպեսզի Նախարարությունը՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները և տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մշակի և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնի աջակցության նոր ծրագրեր: Նշված քայլերը միտված են ՏՏ ոլորտում նոր տնտեսվարող սուբյեկտների և նոր աշխատատեղերի ստեղծմանը, որն էլ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

  1. 5. Իրավական ակտն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի տարեկան եկա­մուտների և ծախ­սերի փոփոխությունների չի հանգեցնում:

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից:

Նախագծի մշակումը միտված  է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնի միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով:

 

 

  • Քննարկվել է

    19.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3966

Տպել

Առաջարկներ`

Մհեր Մխիթարյան

20.12.2023

Անցյալ տարի դեկտեմբերի 19-ին արդեն ընդունվեց ԱԺ-ում երկարացումը։ Հիմա դեռ նոր դրել եք քննարկման, ի՞նչ շանս կա, որ կընդունվի։ Եթե կընդունվի, ե՞րբ։ Իսկ եթե հունվարի 1-ից չենք ունենա երկարաձգումը, ինչ է տեղի ունենալու մինչեւ ընդունելու ամսաթիվը։

Մհեր Մխիթարյան

20.12.2023

Էս տեսակ փնթի ձեւով չի կարելի աշխատել, ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ բաժինը նախորդ տարվանը copy-past եք արել, իսկ տարեթվերը չեք փոխել ու դուրս է գալիս որ քննարկում եք օրենսդրական նախաձեռնություն նախորդ տարվա համար։ Տես՝ Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Տեսնել ավելին